close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

40 մլրդի վնաս բյուջեին, թանկ օղի և թունավորումներ՝ հարկային «բարեփոխման» արդյունքում

Խմբագրի անկյուն

3 Նոյեմբերի 2020, 14:04
 40 մլրդի վնաս բյուջեին, թանկ օղի և թունավորումներ՝ հարկային «բարեփոխման» արդյունքում

Օրերս ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ ստացել է զարմանալի տեղեկություն։ Խոսքը պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագծի էական փոփոխության մասին է։ Ըստ վարչապետի խոսքերի՝ չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։ Արդյունքում՝ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի՝ շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում է սպասվում: 

Իհարկե, ամենևին վատ չէ այս ամենը: Այդուհանդերձ, հարկ է հանրությանը հիշեցնել նման մի զարմանալի տեղեկության մասին ևս. 2019 թ. Հարկային օրենսգրքի փոփոխմամբ, որով եկամտային հարկն սկսեց գանձվել համահարթ սկզբունքով, իսկ շահութահարկը 20-ից  իջեցվեց 18 %, պետական և մասնավոր ոլորտի չափազանց բարձր աշխատավարձ ստացողներն ու շահութահարկ վճարողները, այն է՝ խոշոր հարկատուները, անցնող մեկ տարվա ընթացքում պետությունից կամ պետական բյուջեից «քերել են», այն է՝ չեն վճարել ճիշտ 40 մլրդ դրամ կազմող եկամտահարկ և շահութահարկ: 

Հիշեցնենք նաև, որ Փաշինյանի իշխանությունը Հարկային օրենսգրքի նույն փոփոխման շրջանակներում պետական բյուջեում առաջացող բացը փորձեց լրացնել ակցիզային հարկերի բարձրացման միջոցով, որը հանգեցրեց օղու և ծխախոտի թանկացմանը: Եվ, եթե Հարկային օրենսգրքի վերոհիշյալ փոփոխությունը գոնե 150.000 դրամ աշխատավարձ ստացողների մոտ ոչինչ չպիտի փոխեր (նրանց եկամտահարկն այսպես, թե այնպես 23 %-ի չափով էր), ակցիզային հարկերի բարձրացումն անմիջականորեն ազդեց նաև այս շերտի և՛ գրպանի, և՛ առողջության վրա. օղու թանկացման պատճառով մարդիկ սկսեցին կա՛մ զգալիորեն թանկ վճարել, կա՛մ խմել էժան, սև շուկայից գնված օղի, ինչի հետևանքով էլ հաճախակի դարձան զանգվածային թունավորումները:   

Արդյունքում՝ ստացվեց այնպես, որ պետությունը հանրապետության խոշոր հարկատուներին ու բարձր աշխատավարձ ստացողներին լավություն արեց, դրա արդյունքում առաջացած բյուջեի ճեղքվածքը ակցիզային հարկերի բարձրացմամբ լրացրեց՝ ցածր խավի գրպանի ու առողջության հաշվին:  

Հիշեցնենք նաև, որ Հարկային օրենսգրքի նշյալ փոփոխությանը կտրուկ դեմ հանդես եկավ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: ՀՅԴ Երիտասարդական միությունը, ստեղծելով «Ահազանգ» նախաձեռնությունը, բողոքի բազմաթիվ ակցիաներ ու նախաձեռնություններ իրականացրեց ՀՀ ԱԺ-ի, կառավարության առջև՝ պահանջելով հետ կանչել Հարկային օրենսգրքում հիշյալ փոփոխությունները նախատեսող օրենքի նախագիծը: Որպես բողոքի նշան՝ «Ահազանգ»-ի ներկայացուցիչները հավեր էին տարել ԱԺ-ի բակ և «Մեզ հավի տեղ մի դրեք» գրությամբ պաստառներով պատգամավորներին իրենց բողոքը ներկայացրել, իսկ կառավարության շենքի առջև՝ վարչապետին ու կառավարության ամբողջ թիմին «Ահազանգ» գրությամբ դրամապանակներ «նվիրել»: 

Փաստորեն, բարձր եկամուտ ստացողների և բարձր պարգևատրվողների հարկային բեռը թեթևացնելն ավելի գերադասելի էր, քան պետական բյուջեի, տնտեսվարողների ու ցածր վարձատրվող քաղաքացիների շահերով առաջնորդվելը, և այս 40 մլրդ դրամ բեռը տնտեսության վրա ավելացվել է, որպեսզի բարձր վարձատրվողները ստանան է՛լ ավելի բարձր եկամուտ։

 

Վահե Սարգսյան

Կուտակումներ Փարաքարում
20 Հունիսի 2021, 10:37 Կուտակումներ Փարաքարում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica