Նավթի համաշխարհային գներն ընկնում են
Տնտեսական

Երեքշաբթի` նոյեմբերի 3-ին, նավթի համաշխարհային գներն աճուրդների ընթացքում ընկնում են, հայտնում է RT-ն:
WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.14 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 36.76 դոլար, իսկ Brent ապրանքանիշի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.26 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 38.87 դոլարի: