close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հորդորում ենք միջազգային ֆուտբոլային հանրությանը՝ անհապաղ համարժեք գնահատական տալ ադրբեջանական «Գարաբագ» ակումբի վարքագծին. Տիգրան Վիրաբյան

Հասարակություն

31 Հոկտեմբերի 2020, 16:16
 Հորդորում ենք միջազգային ֆուտբոլային հանրությանը՝ անհապաղ համարժեք գնահատական տալ ադրբեջանական «Գարաբագ» ակումբի վարքագծին. Տիգրան Վիրաբյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանական «Գարաբագ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովը կոչ է արել «սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց երեխաներին», ինչպես նաեւ՝ հայերին կոտորելու համար ստեղծել հատուկ ջոկատներ եւ այլն:

Իբրահիմովը նաեւ ակնարկել է հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի գործած ցեղասպանությունը՝ որպես «հայերի հետ վարվելու ճիշտ օրինակ»: Սա ակնհայտ ռասիստական եւ այլատյաց հայտարարություն է՝ էթնիկ հողի վրա անմեղ մարդկանց սպանելու կոչ: Նման հռետորաբանությունը սպորտում բացարձակ անընդունելի է: Ֆուտբոլային աշխարհի հիմնական դավանանքներից մեկը խաղաղության ու մարդասիրության պաշտպանությունն է: Մասնավորապես, ՈւԵՖԱ-ն մեծ տեղ է տալիս ռասիզմի դեմ պայքարին: 

Հորդորում ենք եվրոպական ու միջազգային ֆուտբոլային հանրությանը՝ անհապաղ համարժեք գնահատական տալ «Գարաբագ» ակումբի վարքագծին: Միջնադարյան խավարամտությունն ու այլատյացությունը ֆուտբոլային համայնքում տեղ չունեն»:

Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
4 Դեկտեմբերի 2020, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica