close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամերիկաբնակ հայ նկարիչը վաճառել է կտավները և 33 հազար դոլար փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Սփյուռքի ձայնը

30 Հոկտեմբերի 2020, 21:35
 Ամերիկաբնակ հայ նկարիչը վաճառել է կտավները և 33 հազար դոլար փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Գլենդել քաղաքում բնակվող հայ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը որոշել է հայրենիքին օգնել նկարելով։ Նա 12 կտավ է վաճառել և հասույթը՝ 33 հազար դոլարը, փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Բոլոր նկարներս պատրաստ եմ տալ, միայն թե մի բանով կարողանամ օգտակար լինել իմ երկրին։ Ցուցահանդեսը կազմակերպել ենք 4 օրում, հրավիրել էինք համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներին», - «Հայերն այսօրի» հետ զրույցում պատմել է նկարիչը։

Նիկոլ Աղաբաբյանը կարծում է, որ ակցիան ազդակ կարող է լինել մյուս նկարիչների, արվեստագետների համար, որպեսզի հնարավորինս կարողանան աջակցել Հայաստանին և Արցախին։

«Պիտի գնանք սահման՝ մտքով, փողով, ֆիզիկապես։ Եթե հիմա հաղթանակած դուրս եկանք, հաղթանակած կլինենք ամբողջ տարածաշրջանում և մեզ հետ ուժի դիրքերից այլևս ոչ ոք չի համարձակվի խոսել», - ասել է Աղաբաբյանը։

Գեղանկարիչը համոզված է՝ նախաձեռնությունը շարունակվելու է։ Որոշել են հետագայում կրկին ցուցահանդեսներ կազմակերպել և հասույթը փոխանցել հիմնադրամին։

Հայաստանը՝ անտիրապետելին
28 Նոյեմբերի 2020, 11:06 Հայաստանը՝ անտիրապետելին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica