close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պառկի անտառի մեջ, սարի-քարի տակ, սպասի մինչև թշնամին գա․ Շուշին ազատագրող հրամանատարը՝ Շուշիի ներկա վիճակի մասին

Արցախ

30 Հոկտեմբերի 2020, 22:27
 Պառկի անտառի մեջ, սարի-քարի տակ, սպասի մինչև թշնամին գա․ Շուշին ազատագրող հրամանատարը՝ Շուշիի ներկա վիճակի մասին

Կան զինվորական օրենքներ՝ ուստավ, եթե այդ օրենքներով շարժվեն, հայկական զինուժի համար շատ հեշտ է Շուշին պահելը, դժվար չէ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, որի գլխավորությամբ 1992 թ-ի մայիսի 9-ին հայ ազատամարտիկները  ադրբեջանցիներից ազատագրել են Շուշին՝ «Հարսանիք լեռներում» կոչվող ռազմական գործողությամբ, որի բարձրադիր դիրքն այն ժամանակ թույլ էր տալիս ուղիղ կրակի տակ պահել Ստեփանակերտը։

Այսօր թշնամին մոտեցել է այն տարածքին, որին ինքը չի տիրապետում՝ ասաց նա։ Եթե Շուշիին մոտեցել են, ասենք, մի 1000 հոգի ադրբեջանաթուրքական սպեցնազի զինվորներ, ապա հայկական կողմը նրանց կհաղթի անգամ եթե նրանց դիմավորի 3-4-5 անգամ քիչ մարդկանցով։

«Դիմավորելը շատ ավելի հեշտ է, քան հարձակվելը։ Պառկի ընդեղ անտառի մեջ, սարի-քարի տակ, սպասի մինչև թշնամին գա, մի երկու խումբ էլ կողքից ուղարկիր, սաղ կթողնեն կփախնեն»,-ասաց Կոմանդոսը։

Նա վստահեցրեց, որ ինքը ինչքան ռազմական գործողություններ իրականացրել է Արցախում, ոչ մի նորություն չի արել, պարզապես հետևել է զինվորական ուստավին, շարժվել զինվորական օրենքներով ու հնարավոր է եղել հաջողել։ Հիմա էլ այդպես պետք է անեն։

«Օրենքների միջից չես կարող դուրս գալ, եթե օրենքների միջից դուրս գաս, խուճապի մեջ կընկնես, չես իմանա ինչ անել։ Հիմա Շուշիում կա մի վիճակ, որը դժվար վիճակ է, բայց էդ վիճակների համար ուստավը ցույց է տալիս՝ ինչ քայլեր անել ու էդ քայլերը շատ հեշտ են, դժվար չեն։ Թող զինվորական օրենքները բացեն, կարդան ու դրանով շարժվեն։ Վախենալու ոչինչ չկա, ամեն ինչ նորմալ է, հավատացեք ինձ»,-ասաց գեներալ-մայորը։

Եթե պաշտպանվելն ավելի հեշտ է, այդ դեպքում ինչպե՞ս 90-ականներին իրենց հաջողվեց ազատագրել բերդաքաղաքը՝ հարցին, Կոմանդոսը պատասխանեց՝ դե խենթերը ազատագրեցին էլի, մեր հայերը։

«Ինձ որ ասում են՝ Շուշին ո՞վ է ազատագրել, ասում եմ՝ մեր ազատամարտիկները, կամավորականները, ոչ թե հատուկ մարդիկ։ Ուղղակի մեր հայ զինվորի մարտական ոգին այնքան բարձր էր, որ պատրաստ էին զոհվել դրա համար»,-հիշեց նա։

Ինչպե՞ս ստացվեց, որ այս օրերին թշնամին գրավեց Արցախի հարավն ու հասավ Շուշի․ լեգենդար հրամանատարը սա բացատրում է նոր սերնդի զենքերի՝ դրոնների, օդուժի, ճշգրիտ զենքերի օգտագործմամբ։ Ասում է՝ 2016-ի քառօրյա պատերազմից արդեն պարզ էր, որ կռվի նոր փուլ ենք մտնում և պետք էր ապահովագրել հայկական օդային տարածքը։

«Հիմա մեր զինվորները ի՞նչ անեն, որ այդ դրոնները թռնում, կրակում են։ Ո՞ւմ մեղքն է, մեր մեղքն է, պիտի իմանայինք, որ ադրբեջանցիները Թուրքիայից, Իսրայելից բերում էին դրոնները, դրոնների դեմ պետք է կռվեինք։ Հրաշալի զենքեր կան՝ շատ զենքեր կան, որ կարելի է դնել և կրակել այդ դրոններին։ Հիմա կամաց-խամաց արդեն այդ զենքերն էլ ենք ձեռք բերել, խփում ենք։ Էդ վիճակը, որ ստեղծվել է Շուշիի մոտ, ոչ վտանգավոր է, շատ հեշտ լուծվող հարց է»,-ասաց նա։

Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ Շուշիի վրա դրոններով աշխատել չեն կարող, այդ պատճառով էլ բոմբեր են գցում։ Ամեն տեղ տարբեր է մոտեցումը՝ լեռնային տարածքում ուրիշ է, անտառային տարածքում՝ ուրիշ, հարթավայրում՝ ուրիշ։

Կոմանդոսը նաև պատմեց, որ Արցախի Հանրապետության ներկայիս նախագահը՝ Արայիկ Հարությունյանը, Շուշիի ազատագրման տարիներին զինվոր է եղել՝ Ասկոլկա Աշոտի՝ Աշոտ Ղուլյանի, ջոկատում, իրենք այն ժամանակ էլ են հանդիպել։ Այնպես որ, Արցախի այսօրվա հրամանատարական կազմը ռազմական ուղի անցած, հմուտ մարտիկներ են, Շուշին պահելը նրանց համար հեշտ կլինի։

Աննա Բալյան 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica