close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

Աշխարհ

30 Հոկտեմբերի 2020, 16:14
 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Նիցցայում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ: Այս մասին հայտնում ենՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Խորապես ցնցված եմ այս բարբարոս արարքից, որը հարվածեց Նիցցայի սրտին՝ Աստվածամոր տաճարին: Հայաստանը խստորեն դատապարտում է ատելության և անհանդուրժողականության այդ արարքը: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Ձեզ և Ֆրանսիայի ժողովրդին: Այս ողբերգական պահին մենք մտքով զոհերի և նրանց ընտանիքների հետ ենք:

Ահաբեկչությունն, արմատականությունն ու մոլեռանդությունը սահման չունեն և լուրջ սպառնալիք են մեր հասարակությունների համար: Մենք պետք է համախմբենք մեր ջանքերը՝ պայքարելու այդ աղետի դեմ:

Այս դժվար պահին Հայաստանն ու հայ ժողովուրդը համերաշխ են Ֆրանսիայի և նրա ժողովրդի հետ: Մենք միշտ ձեր կողքին ենք: Լինենք ուժեղ և միասնական՝ պաշտպանելու խաղաղության, հանդուրժողականության և ազատության արժեքները:

Մաղթելով բարեկամ ֆրանսիացի ժողովրդին արիություն՝ համոզված եմ, որ Ֆրանսիան, ինչպես միշտ, կհաղթահարի նաև այս մարտահրավերը»,-ասված է հեռագրում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica