close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոյեմբերի 1-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կմեկնարկի Արցախին նվիրված ֆիլմով

Մշակույթ

30 Հոկտեմբերի 2020, 14:25
 Նոյեմբերի 1-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կմեկնարկի Արցախին նվիրված ֆիլմով

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որն ամեն տարի ընթանում էր յուրաքանչյուր տարվա հուլիսին, Հայաստան հասած կորոնավիրուսային համավարակի պատճառով հետաձգվեց մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերը։ Սակայն այս անգամ էլ փառատոնը կրկին հետաձգվեց՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սկսված պատերազմի պատճառով։

Ինչեւէ, «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնն այս տարի կմեկնարկի նոյեմբերի 1-ին։ Փառատոնի կազմակերպիչներն այս տարվա ծրագրերի շրջանակում «Նվիրում Արցախին» նախագծով կմիանան «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին և մինչև նոյեմբերի 30-ը, տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ, ներդրում կունենան համազգային դրամահավաքի անկանգ ընթացքին:

Փառատոնի մամլո ծառայությունից Yerkir.am-ին տեղեկացրին, որ ֆրանսաբնակ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ Արցախին նվիրված «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական ցուցադրությամբ էլ նոյեմբերի 1-ին կմեկնարկի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը։

Կաննի միջազգային կինոփառատոնում ընդգրկված՝ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» 100 րոպեանոց ֆիլմը պատմում է միջազգային աուդիտոր Ալենի մասին, որը եկել է գնահատելու կովկասյան մի ինքնահռչակ փոքր հանրապետության օդանավակայանը՝ հնարավոր վերագործարկման համար կանաչ լույս վառելու նպատակով: Օդանավակայանում տարօրինակ առեւտրով զբաղվող տեղացի տղայի՝ Էդգարի շնորհիվ Ալենն ամեն ինչ կվտանգի՝ այս կղզիացած տեղանքի բացմանն օժանդակելու համար:

Ի դեպ, այս տարի փառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերի բոլոր ցուցադրությունները տեղի կունենան Կինոյի տանը՝ բացառապես տոմսերով (տոմսերի արժեքը՝ 1000 դրամ), առանց հրավիրատոմսերի, և բոլոր ցուցադրություններից գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային դրամահավաքին:

«Ոսկե ծիրանի» շրջանակներում «Նվիրում Արցախին» նախագիծը կշարունակվի վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերայով:

Նոյեմբերի առաջին շաբաթում կկայանան նաև Արցախին նվիրված՝ Գարեգին Պապոյանի՝ «Բարի թռիչք», Սիլվա Խնկանոսյանի՝ Ռոտերդամի և Լայպցիգի միջազգային կինոփառատոների ծրագրերում ընդգրկված «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմերի պրեմիերաները:

Կկայանան նաև Լիտվայում բնակվող մեր հայրենակից Մարատ Սարգսյանի՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում ընդգրկված «Ջրհեղեղ չի լինելու», Հակոբ Մելքոնյանի՝ «Բլոկադա», պատերազմի թեման արծարծող ֆիլմերի պրեմիերաները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica