close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաքվում ահաբեկչության վտանգ կա. Նիդերլանդները ճամփորդական նախազգուշացում է արել

Աշխարհ

30 Հոկտեմբերի 2020, 17:16
 Բաքվում ահաբեկչության վտանգ կա. Նիդերլանդները ճամփորդական նախազգուշացում է արել

Նիդերլանդները ճանապարհորդողներին նախազգուշացրել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ահաբեկչության վտանգի մասին:

Նիդերլանդների ճամփորդական նախազգուշացման մեջ, մասնավորապես, նշվում է Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ռմբակոծությունների, մարտերի մասին:

Շեշտվում է, որ  Բաքվում հնարավոր ահաբեկչության վտանգ կա:  «Լավ մտածեք, թե արդյո՞ք այս պահին Ադրբեջանում ձեր մնալն իսկապես անհրաժեշտ է»,- ասվում է հայտարարությունում: Նաև հորդորում են Ադրբեջանում մնալուց հետո Նիդերլանդներ վերադառնալուն պես 10 օր տնային կարանտին անցնել:

Նախազգուշացմամբ՝ Նիդերլանդները հորդորում է նաև չայցելել Ադրբեջանի Բարդա, Թարթառ, Եվլախ, Մինգեչաուր, Գերանբոյ, Գյանջա, Գոյգոլ, Աղստաֆա և մի շարք այլ շրջաններ, բնակավայրեր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica