close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախընտրական «սիրաշահումներ» եւ արեւմտյան «հավասարություններ». «Փաստ»

Մամուլի տեսություն

30 Հոկտեմբերի 2020, 10:16
 Նախընտրական «սիրաշահումներ» եւ արեւմտյան «հավասարություններ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի նախագահական հերթական ընտրությունները նախատեսվում է անցկացնել երեքշաբթի՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ին։ Ստարտային առավելություն կողմերից մեկը չունի, ու հենց դրանով է պայմանավորված, որ բավականին ակտիվ, երբեմն ագրեսիվ նախընտրական քարոզչություն է գնում, եւ երկու թեկնածուի համար էլ յուրաքանչյուր մեկ ձայնն ունի վճռորոշ նշանակություն։

Այս հարցում առանցքային դերակատարություն ունի ԱՄՆ-ի հայ քաղաքացիների դերակատարությունը, ուստի երկու թեկնածուներն էլ ամեն կերպ փորձում են սիրաշահել եւ խոստումներ տալ հայերին, սակայն փորձագիտական շրջանակները կարծում են, որ սա պարզապես նախընտրական գործընթաց է, եւ ընտրություններից հետո թեկնածուները կարող են եւ «մոռանալ» իրենց «սիրաշահումները»։ Մյուս կողմից՝ այս օրերին, մասնակի բացառություններով, նկատելի պասիվություն, ինչ-որ տեղ նաեւ անտարբերություն է ցուցաբերում Եվրոպան՝ աչք փակելով ադրբեջանաթուրքական ագրեսիայի նկատմամբ եւ սովորույթի ուժով հավասարության նշան դնելով։

Այսուամենայնիվ, ներհայաստանյան արեւմտամոլ որոշ շրջանակներ, որոնք միշտ ֆինանսավորվել են «արեւմուտքից», շարունակում են մնալ «գծի մեջ»: Օրեր առաջ նրանցից ոմանք փորձեցին ցույց տալ, թե իրենք հակառուս չեն, սակայն, ըստ երեւույթին, դեղին քարտ ստացան, ու այս օրերին առիթը բաց չեն թողնում «կպնել» Ռուսաստանին, հիշել «ռուսական զենքի» մասին, համապատասխան տրամադրություններ ձեւավորելու փորձեր անել:

Կարեւորը՝ հանկարծ չշեղվեն «գծից»: Այդուամենայնիվ, փորձագետների մեծամասնությունը մեկ անգամ չէ, որ շեշտել եւ շեշտում է Ռուսաստանի կարեւոր դերակատարությունն ու ջանքերը հակամարտության կարգավորման գործում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica