close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՀ տարածքում գործող բանկերի տրամադրված վարկերի մասով ռազմական դրության գործողության ողջ ընթացքում չվճարման հետևանքով տույժ-տուգանքներ չեն հաշվեգրվում. Արցախի տեղեկատվական շտաբ

Հասարակություն

29 Հոկտեմբերի 2020, 21:21
 ԱՀ տարածքում գործող բանկերի տրամադրված վարկերի մասով ռազմական դրության գործողության ողջ ընթացքում չվճարման հետևանքով տույժ-տուգանքներ չեն հաշվեգրվում. Արցախի տեղեկատվական շտաբ

Ի գիտություն Արցախի Հանրապետության վարկառուների

2020թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկի և Արցախի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ ձեռք բերված  պայմանավորվածության համաձայն Արցախի Հանրապետության տարածքում գործող բանկերի մասնաճյուղերի միջոցով տրամադրված վարկերի մասով Արցախի Հանրապետության տարածքում ռազմական դրության գործողության ողջ ընթացքում.

-  չվճարման հետևանքով տույժ-տուգանքներ չեն հաշվեգրվում,

- մարումների ուշացումների վերաբերյալ տեղեկությունները վարկային ռեգիստր չեն ուղարկվում,

- բանկերի կողմից վարկառուների քարտային և այլ բանկային հաշիվներից վարկերի մարումների նպատակով ավտոմատ գանձումներ չեն իրականացվում: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Եթե որևե պատճառով կատարվել է վարկի մարման նպատակով հաշիվներից ավտոմատ գանձում, վարկառուները կարող են դիմել համապատասխան սպասարկող բանկ՝ հարցի կարգավորման նպատակով:

Միաժամանակ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն բնակչության շրջանում զգայուն այս հարցի վերաբերյալ:

Համաներո՞ւմ
24 Նոյեմբերի 2020, 20:12 Համաներո՞ւմ
ՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
24 Նոյեմբերի 2020, 17:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica