close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊԵԿ-ի աշխատակիցները եւս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» եւ զինծառայողների հիմնադրամներին

Հասարակություն

29 Հոկտեմբերի 2020, 18:39
 ՊԵԿ-ի աշխատակիցները եւս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» եւ զինծառայողների հիմնադրամներին

Կոմիտեի աշխատակիցների կողմից եւս 100 միլիոն դրամ է փոխանցվել «Հայաստան» համահայկական եւ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Պատերազմական այս օրերին, Հայաստանում եւ Սփյուռքում, համայն հայությունը ներգրավված է ռազմաճակատին ամենատարբեր օժանդակություն ցուցաբերելու, ինչպես նաեւ թիկունքում առաջին անհրաժեշտության աջակցություն տրամադրելու գործին։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին: Կոմիտեի աշխատակիցների միահամուռ ջանքերով 25 միլիոն դրամ փոխանցվել է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հաշվեհամարին:

Միաժամանակ շարունակելով մասնակցությունը համազգային դրամահավաքին՝ ՊԵԿ աշխատակիցները, որպես սոցիալական փաթեթի շահառուներ, իրենց գումարները եւս փոխանցում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս պահի դրությամբ հիմնադրամի հաշվեհամարին արդեն իսկ փոխանցվել է շուրջ 75 միլիոն դրամ, եւ գործընթացը շարունակական է:

Պետական եկամուտների կոմիտեն, պատերազմի առաջին իսկ օրերից անմիջապես նախաձեռնել եւ միացել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքին՝ փոխանցելով 30 մլն դրամ: Իսկ օրեր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից փոխանցվել էր եւս 400 մլն դրամ:

Գործընթացը շարունակական է, եւ կոմիտեի աշխատակիցներն իրենց ուժերով պարբերաբար աջակցություն են ցուցաբերելու «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» եւ «Հայաստան» համահայկական հիմանդրամներին:

Մեր երկրի համար այս դժվարին օրերին մեր միասնականությամբ ու մեկտեղված ջանքերով է, որ պետք է հասնենք խաղաղության եւ ապահովենք Արցախի ու Հայաստանի սահմանների, մեր ժողովրդի անվտանգությունը։

Կոչ ենք անում բոլորին՝ ուժերի ներածին չափով սատար կանգնել մեր հայրենիքին, բանակին, զինվորին եւ մասնակիցը դառնալ այս չափազանց անհրաժեշտ համահայկական ձեռնարկին։

Փա՛ռք Հայ զինվորներին

Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը

Փա՛ռք Արցախի Հանրապետությանը»,- նշել է ՊԵԿ-ը։

Ջերմաստիճանը նվազի
5 Դեկտեմբերի 2020, 16:02 Ջերմաստիճանը նվազի
Լույս չի լինելու
5 Դեկտեմբերի 2020, 10:12 Լույս չի լինելու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica