close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բոլոր ճակատներում հակահարձակման ժամանակն է

Սփյուռքի ձայնը

29 Հոկտեմբերի 2020, 19:03
 Բոլոր ճակատներում հակահարձակման ժամանակն է

Սիրելի՛ հայրենակիցներ,

Թուրք-ազերիական ոճրագործ պետությունների կողմից սանձազերծված ռազմական գործողությունների առաջին իսկ ժամերից ՀՅԴ երիտասարդականը իր ողջ ներուժով մեկնեց պայքարի առաջնագիծ՝ պատերազմի զանազան ճակատներում իր ներդրումը ունենալու:

Այս գոյամարտը մղվում է բազմաթիվ ճակատներում: Ամբողջական հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ճակատում ինքներս մեզ գերազանցենք:

Այդ ճակատներն են․

Քաղաքական-հարարաբերական և դիվանագիտական ճակատ․ պետք է խթանել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը, պարտադրելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դատապարտելով քոչվոր ցեղի մեր բնօրրանը ներխուժելու ռազմական փորձը:

Քարոզչական և տեղեկատվական ճակատ. պարտադրենք համայն աշխարհին ներկայացնել հայության դիրքորոշումը, ստեղծել հայանպաստ մթնոլորտ, կանխել թշնամու և իր շահերը սպասարկող կողմերի միջոցով շրջանառության մեջ դրված կեղծ և սուտ լուրերի տարածումը:

Պետք է օժանդակել արցախահայությանը և հայոց բանակին, զանազան ձևերով. նվիրատվություններով, առաջնային անհրաժեշտության դեղորայք ու ապրանքներ ուղարկելով:

Եվ վերջապես, հիմնականը՝ արցախյան ռազմաճակատ․ պետք է պաշտպանենք մեր հայրենիքի սահմաններն ու Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

Անցնող մեկ ամսվա ընթացքում ՀՅԴ Երիտասարդական և ուսանողական միությունները՝ Հայաստանում և սփյուռքում իրենց ուրույն դերը ունեցան, այս ճակատներում մղվող պայքարում համախմբելով հայ երիտասարդության բոլոր շերտերը:

Մենք՝ որպես համահայկական երիտասարդական կառույց, գործի ենք դրել մեր միջազգային քաղաքական կապերը: Տարատեսակ միջոցներով՝ ամենօրյա լայնածավալ ցույցերով, ոտքի ենք հանել տարբեր երկրների հայկական համայնքները: Միջազգային հանրության և երիտասարդական քաղաքական միություններին տրամադրել ենք ճշգրիտ տեղեկատվություն Արցախյան հակամարտության ծագումնաբանության, ինչպես նաև մարտի դաշտում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ մասնավորապես շեշտելով, որ հայկական բանակը չի պայքարում միայն ադրբեջանական կանոնավոր բանակի դեմ, այլ նաև Թուրքիայի հատուկջոկատայինների և մի քանի ահաբեկչական միությունների դեմ: Փաստորեն, հայությունը այսօր դիմակայում է պանթուրքական ծրագրին:

Իմ համոզմամբ հետևյալ քայլերով և գործողություններով է, որ պետք է հասցնենք այս գոյամարտը իր հաղթական ավարտին․

  • Դեմ լինել ամեն տեսակ պարտվողական տրամադրություններին:
  •  Մերժել բոլոր տեսակ լուծումները, որոնք չեն ճանաչում Արցախի անկախությունը:
  •  Արցախի անկախության ճանաչումը Հայաստանի և ամբողջ աշխարհի համար դարձնել առաջնահերթություն:
  •  Ներքին միասնականություն և ազգի բոլոր ուժերի զորաշարժ՝ հաղթանակն ապահովելու համար: 
  • Մեր կազմակերպվածությունն է, որ պետք է կարողանա մեր ջանքերը դարձնել արդյունավետ՝ թիկունքում և ռազմաճակատում: 
  • Քաղաքական, դիվանագիտական ճշգրիտ հաշվարկները անհրաժեշտ են Արցախի ազատագրական պայքարի հայանպաստ լուծման համար:
  •  Այս պատերազմը մի անգամ ևս ցույց տվեց, որ մեր ազատագրական պայքարը երկարատև է. յուրաքանչյուր հայ և հատկապես երիտասարդությունը, ներկայիս զգացական հայրենասիրությունը պետք է վերածի հետևողական հանձնառության և հարատև կռվի վճռականության:

Հակազդելու ժամանակը սպառված է: Ժամանակն է կազմակերպելու և հետևելով վերոնշյալ սզբունքներին՝ իրականացնել լայնածավալ հակահարձակում, բոլո՛ր ճակատներով:

Արցախի հանրապետությունը պիտի մնա հայկական: ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միություննրը հանձնառու են Արցախի գոյամարտի հաղթական և վերջնական ավարտի սուրբ գործին:

Այս սուրբ գործը պահանջում է կատարել նվիրական և անսակարկելի զոհողություններ: Ռազմաճակատում հայ ժողովրդի տված բազմաթիվ զոհերի կողքին, նահատակվել են ՀՅԴ երիտասարդականի մեր սիրելի ընկերները՝ Արամ Գրիգորյան, Վիգեն Մուրադյան, Բենյամին Նալբանդյան, Էրիկ Գալստյան:

Պիտի շարունակենք պայքարը՝ հանուն մեր ժողովրդի իրավունքների: Հավերժ փառք մեր նահատակներին:

Արշակ Մեսրոպյան

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica