close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«ՎԵՈՆ Արմենիան» վաճառվում է «ԹԻՄ» ՍՊԸ-ին. գործարքը տեղի կունենա մոտ ժամանակներս. «ՎԵՈՆ»-ի հայտարարությունը

Հասարակություն

29 Հոկտեմբերի 2020, 11:24
 «ՎԵՈՆ Արմենիան» վաճառվում է «ԹԻՄ» ՍՊԸ-ին. գործարքը տեղի կունենա մոտ ժամանակներս. «ՎԵՈՆ»-ի հայտարարությունը

«ՎԵՈՆ Արմենիան» վաճառվում է «ԹԻՄ» ՍՊԸ-ին: Այս մասին հայտարարություն է տարածել «ՎԵՈՆ» ընկերությունը, որում ասվում է.

«Հաղորդակցության եւ ինտերնետ ծառայությունների ոլորտում համաշխարհայինենիա»  առաջատար պրովայդեր «ՎԵՈՆ» ընկերությունն այսօր հայտարարում է Հայաստանում իր օպերացիոն դուստր ընկերության՝ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն «ԹԻՄ» ՍՊԸ-ին վաճառելու մասին: Սպասվում է, որ գործարքը տեղի կունենա մոտ ժամանակներս:

Մեր ընկերության վաճառքը Հայաստանում համապատասխանում է ՎԵՈՆ-ի ձգտմանը՝ պարզեցնել Խմբի կառուցվածքը եւ ուժեղացնել նրա օպերացիոն ուղղվածությունը գրավիչ հնարավորություններ ունեցող շուկաներում՝ երկարատեւ աճի համար:

Գործարքի արժեքը հավասար է 2,9 բազմապատկած EV/EBITDA մուլտիպլիկատորին (հիմք է ընդունվել 2019 թվականի EBITDA-ն)»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս տարվա հուլիսին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշել էր թույլատրել Հայաստանում «Բիլայն» ապրանքանիշով ներկայացված «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ»-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա»-ի 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:

Դրանից հետո «Յուքոմ» ՓԲԸ-ն դիմել էր դատարան եւ հայցի ապահովման նպատակով դատարանն արգելել էր «ԹԻՄ» ՍՊԸ-ին կնքել «ՎԵՈՆ Արմենիայի» բաժնետոմսերի ձեռքբերման գործարք և գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները։ Իսկ արդեն օգոստոսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարելն էր «ԹԻՄ» ընկերության միջնորդությունը, որի արդյունքում «Վեոն Արմենիան» ձեռք բերելու գործընթացի համար բոլոր խոչընդոտները վերացվել էին:

Լույս չի լինելու
5 Դեկտեմբերի 2020, 10:12 Լույս չի լինելու
Աստղագուշակ. դեկտեմբերի 5
5 Դեկտեմբերի 2020, 09:23 Աստղագուշակ. դեկտեմբերի 5
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica