close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոտ օրերս Իրանի ԱԳ փոխնախարարը կգա Երևան՝ բերելով Արցախյան հիմնահարցի կարգավորման իրենց նախագիծը․ Գոռ Աբրահամյան

Արցախ

29 Հոկտեմբերի 2020, 11:35
 Մոտ օրերս Իրանի ԱԳ փոխնախարարը կգա Երևան՝ բերելով Արցախյան հիմնահարցի կարգավորման իրենց նախագիծը․ Գոռ Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․
 
«Մոտ օրերս Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաղչին կգա Երևան՝ քննարկելու համար իր հետ բերելով արցախյան հիմնահարցի կարգավորման իրենց «մշակած» նախագիծը:
 
Բաքվում այդ պլանի վերաբերյալ նրա արած հայտարարություններից, որոնք ներկայացրել են հենց իրանական լրատվամիջոցները, արդեն իսկ կարելի է կարծիք կազմել, թե որքանով կարելի է այն հավասարակշռված համարել՝ չհաշված նաև Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ նրա կողմից տրված գնահատականները:
 
Այսուհանդերձ, հարկ է, որպեսզի հենց այս պահից հաշվի առնենք երկու կարևոր հանգամանք և այս պատերազմի ողջ ընթացքում առաջնորդվենք այդ հաշվառմամբ:
 
1. Կարգավորման այդ փաթեթի, գործընթացում Իրանի դերակատարության հավակնությունների կապակցությամբ որևէ հակաիրանական տրամադրությունների գեներացում չպետք է թույլ տանք և պահպանենք գերզսպվածություն և գերզգուշություն. անգամ հարկ չեմ համարում պարզաբանելու, թե ինչու: Վստահ ենք, Երևանում գիտեն ինչպես հարգանքով ընդունել, լսել ու ճանապարհել մեր հարգելի հարևան երկրի բանագնացին:
 
2. Իրանական քաղաքականությունը երբեք միագիծ չի եղել և չէ: Պետք է հիշել ընդամենը, որ 1992թ. մայիսի 7-8 ին, երբ արդեն իրականացվում էր Շուշիի ազատագրման օպերացիան, Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը ԻԻՀ նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հրավերով գտնվում էին Թեհրանում՝ ԼՂ կարգավորման բանակցությունների համար: Ավելին. Շուշին Ադրբեջանի կողմից կորցնելու մասին լուրը Թեհրանի օդանավակայանում հյուրերին ճանապարհելիս անձամբ Ռաֆսանջանին է շատ զգուշավոր կերպով հայտնել Մամեդովին:
 
Հետևաբար՝ ռացիոնալություն և ոչ մի զգացմունքայնություն»:
 
Լույս չի լինելու
5 Դեկտեմբերի 2020, 10:12 Լույս չի լինելու
Աստղագուշակ. դեկտեմբերի 5
5 Դեկտեմբերի 2020, 09:23 Աստղագուշակ. դեկտեմբերի 5
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica