close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանական ազգայնական խմբավորման պարագլուխներին

Քաղաքական

28 Հոկտեմբերի 2020, 19:07
 Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանական ազգայնական խմբավորման պարագլուխներին

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ձերբակալել է ադրբեջանական ազգայնական «Ի բարօրություն ընդհանուր ժողովրդի» խմբավորման պարագլուխներ Ռագիմ Բայրամովին և Ռոման Ագաևին: Այս մասին հայտնում է «Baza» տելեգրամի ալիքը՝ նշելով, որ կասկածյալներն այժմ գտնվում են տնային կալանքի տակ:

Ազգայնականների ձերբակալման հատուկ գործողությունն իրականացվել է հոկտեմբերի 19-ին: Կասկածյալների բնակարանների խուզարկության ընթացքում ուժայինները հայտնաբերել են ատրճանակի խլացուցիչ, 19 բջջային հեռախոս, կրոնական գրականություն, կրիչներ, սկավառակներ, համակարգիչներ, ինչպես նաև ավելի քանի տասը միլիոն ռուբլի, շուրջ 5 հազար դոլար և 200 եվրո:

Խուլիգանության հոդվածով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը պարզել է, որ խմբավորման անդամները հետևել են համացանցի օգտատերերին, որոնք բացասական մեկնաբանություններ են թողել և ծեծել են նրանց: Ազգայնականները նաև ստիպել են իրենց զոհերին ներողություն խնդրել տեսախցիկի առաջ։

Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
3 Դեկտեմբերի 2020, 17:57 Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
Հայաստանը այսօր եւ վաղը
3 Դեկտեմբերի 2020, 17:46 Հայաստանը այսօր եւ վաղը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica