close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը

Հասարակություն

28 Հոկտեմբերի 2020, 18:24
 Մահացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը

Կյանքի 73-րդ տարում մահացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը:   

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ անուրանալի է Հերբերտ Համբարձումյանի վաստակը Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի համակարգի կայացման և զարգացման գործում: Նրա ամբողջ կյանքը մեծ նվիրում էր տրանսպորտի կայուն զարգացմանը։

Հերբերտ Համբարձումյանը իսկական նվիրյալ էր, ինքնատիպ, անսահման եռանդի տեր, պայքարող և արարող անհատականություն, ով դեռ շատ անելիք ուներ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ցավակցում է Հերբերտ Համբարձումյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին, մաղթում ոգու ամրություն և ուժ` այս մեծ կորուստը հաղթահարելու համար:   

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica