close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայերը նոր արշավով SpaceX-ին կոչ են անում չեղարկել Թուրքիայի հետ գործարքը. TechCrunch

Արցախ

28 Հոկտեմբերի 2020, 16:14
 Հայերը նոր արշավով SpaceX-ին կոչ են անում չեղարկել Թուրքիայի հետ գործարքը. TechCrunch

Տեխնոաշխարհում հայտնի TechCrunch պարբերականն անդրադարձել է աշխարհի տարբեր ծայրերից հայերի՝ SpaceX- ին ուղղված էլեկտրոնային նամակների արշավին.  SpaceX-ի աշխատակիցների էլեկտրոնային փոստերը հեղեղվել են նամակներով, որոնցում կոչ է արվում ընկերությանը՝ չեղյալ հայտարարել Թուրքիայի կառավարության հետ կնքված գործարքը և դրանով իսկ չօգնել Էրդողանի ռեժիմին:  

TechCrunch-ի հոդվածում նշվում է, որ մտահոգությունները հիմնավորված են, և  էլփոստով զանգվածային հաղորդագրությունների մեթոդը զարմանալիորեն արդյունավետ է:

Նամակներ ուղարկողները նշել են, որ իրենք աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչ են կամ կանգնած են հայերի կողքին, որոնք տուժել են Թուրքիայի նախագահ Էրդողանի ավտորիտար կառավարման և տարածաշրջանում ունեցած ազդեցության պատճառով: 

SpaceX-ը նախատեսում է առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում գործարկել թուրքական Turksat-5A արբանյակը, որն աշխատելու է Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի համար։ 

Նշվել է, որ շատ երկրներ և կառավարություններ դատապարտել են Թուրքիայի պահվածքը, և որոշ ընկերություններ դադարեցրել են գործարքները կառավարության հետ: TechCrunch-ը  հարց է առաջ քաշել՝ SpaceX- ը կմիանա՞ նրանց:

Հայերի ակցիային անդրադարձել են հեղինակավոր ԶԼՄ-ներ։ 

Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
4 Դեկտեմբերի 2020, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica