close
Եղանակը Երևանում
26 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խորայի եկեղեցու քրիստոնեական որմնանկարները փակվել են սպիտակ վարագույրով

Տարածաշրջան

28 Հոկտեմբերի 2020, 13:59
 Խորայի եկեղեցու քրիստոնեական որմնանկարները փակվել են սպիտակ վարագույրով

Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում գտնվող բյուզանդական նշանավոր Խորայի եկեղեցին, որը 1945 թ. թանգարան է դարձել, Թուրքիայի կրոնական հարցերի նախարարության որոշմամբ դարձյալ կծառայի որպես մզկիթ։ Ըստ կրոնական հարցերի նախարար Ալի Էրբաշի՝ Քարիյե մզկիթը (Խորայի եկեղեցու թուրքական անվանումը) մուսուլմանական աղոթքի համար կվերաբացվի հոկտեմբերի 30-ից՝ ուրբաթօրյա նամազով. հայտնում է Sputnik–ի թուրքական ծառայությունը։

Ինչպես Սբ Սոֆիա տաճարի դեպքում, որոշվել է Խորայի եկեղեցում նույնպես ծածկել հուշարձանի որմնանկարները, սրբապատկերները և գրությունները։

Ստամբուլի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի օգնական Մահիր Փոլաթն այդ առնչությամբ թվիթերում գրել է. «Համաշխարհային արվեստի պատմության գլուխգործոցներից մեկը հանդիսացող Քարիյեի որմնանկարները ծածկելը, ցավոք, կսպանեն դրա հատկանիշներն ու մշակութային արժեքը...»:

6-րդ դարում կառուցված բյուզանդական եկեղեցին 1511 թ. Բայազիդ սուլթանի սադրազամ Աթիք Ալի Փաշայի կողմից վերածվել է մզկիթի՝ «Աթիք Ալի Փաշա մզկիթ» կամ «Քարիյե մզկիթ» անունով։

Ինչպես Սբ Սոֆիան, այնպես էլ այս եկեղեցին թուրքական հանրապետության հռչակումից հետո Աթաթուրքի աշխարհիկ հայեցակարգի ֆոնին դադարում են ծառայել որպես մզկիթ։ 1945 թ. մզկիթը դառնում է թանգարան։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica