close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսիայում սկսվել է թուրքական ապրանքները բոյկոտելու արշավ՝ #BoycottTurquie հեշթեգով

Աշխարհ

27 Հոկտեմբերի 2020, 17:17
 Ֆրանսիայում սկսվել է թուրքական ապրանքները բոյկոտելու արշավ՝ #BoycottTurquie  հեշթեգով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ֆրանսիական ընկերությունների արտադրանքները բոյկոտելու կոչից հետո Ֆրանսիայում սկսվել է թուրքական ապրանքները բոյկոտելու արշավ. հայտնում է Euronews–ի թուրքական ծառայությունը։

Ֆրանսիական սոցտիրույթների օգտատերերը «Թվիթեր»-ում #BoycottTurquie հեշթեգով արշավ են սկսել, որն անմիջապես տարածվել է։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ավելի վաղ արած հայտարարություններին, որում, «խոսքի ազատությամբ» պայմանավորված, Մակրոնը սատարում էր Մուհամեդ մարգարեի նկատմամբ Charlie Hebdo երգիծական ամսագրի ծաղրանկարներին, Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները Ֆրանսիայի իշխանությունների հակաիսլամական միտումների պատճառով: Էրդողանը կասկածի տակ էր դրել նաև Ֆրանսիայի առաջնորդի հոգեկան առողջությունը:

Սպասվում է մառախուղ
1 Դեկտեմբերի 2020, 17:56 Սպասվում է մառախուղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica