close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊՆ-ն եւ ԶՈՒ գլխավոր շտաբը դատապարտում են ՀՀ քաղաքական ղեկավարության ու ԶՈՒ-ի միջեւ հակասություններ սերմանելու փորձերը

Արցախ

27 Հոկտեմբերի 2020, 16:40
 ՊՆ-ն եւ ԶՈՒ գլխավոր շտաբը դատապարտում են ՀՀ քաղաքական ղեկավարության ու ԶՈՒ-ի միջեւ հակասություններ սերմանելու փորձերը

ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը: Այս մասին հայտարարություն են տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը։

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Առավելեւս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը եւ շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության եւ պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից եւ գործողություններից»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, նշել էր.

«Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։

Ի՞նչ է պետք անել։

1. Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։

2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն եւ գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ»:

Սպասվում է մառախուղ
1 Դեկտեմբերի 2020, 17:56 Սպասվում է մառախուղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica