close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ղարաբաղի շուրջ բանակցություններին ցանկացած երկրի մասնակցության համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի համաձայնությունը. Պեսկով

Արցախ

27 Հոկտեմբերի 2020, 16:32
 Ղարաբաղի շուրջ բանակցություններին ցանկացած երկրի մասնակցության համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի համաձայնությունը. Պեսկով

Ցանկացած երկրի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում պետք է համակարգված լինի Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այս մասին երեքշաբթի ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Թուրքիան պետք է ավելի շատ ներգրավվի Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների հաջորդ փուլում. հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Այստեղ կարևոր է երկու կողմերի տեսակետը, նկատի ունեմ հակառակորդ երկրները՝ Ադրբեջանը և Հայաստանը: Միայն հակառակորդ երկրները կարող են համաձայնել կամ ցանկանալ այս կամ այն պետության մասնակցությունը կարգավորման գործընթացին»,- ասել է Կրեմլի խոսնակը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica