close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանի ԱԳՆ. Թեհրանը ողջունում է Լիբիայում հրադադարի մասին համաձայնագիրը

Աշխարհ

27 Հոկտեմբերի 2020, 12:52
 Իրանի ԱԳՆ. Թեհրանը ողջունում է Լիբիայում հրադադարի մասին համաձայնագիրը

Հոկտեմբերի 25-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը ողջունում է Լիբիայում պատերազմող կողմերի միջև հրադադարի մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Ընդունելով համաձայնության ձեռք բերման հարցում ՄԱԿ-ի և լիբիացի բանակցողների  կարևոր դերը`Խաթիբզադեն հույս է հայտնել, որ հրադադարը կայուն կլինի, և բոլոր շահագրգիռ կողմերը կհարգեն իրենց ստանձնած պարտավորությունները:

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է դադարեցնել օտարերկրյա միջամտությունները Լիբիայում պատերազմող երկրների միջև բանակցային գործընթացում:

Խաթիբզադեն կրկնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ճգնաժամի ռազմական լուծմանը, և կոչ է արել լուծել Լիբիայի ճգնաժամը քաղաքական բանակցությունների միջոցով:

Հիշեցնենք, որ Լիբիայում պատերազմող կողմերի պատվիրակությունները Ժնևի բանակցություններում համաձայնության են եկել համապարփակ հրադադարի մասին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica