close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բոլորս ոգեւորված ենք ու շատ ենք շտապում լինել մարտի դաշտում. տավուշցի կամավորականները մեկնում են ռազմաճակատ

Հասարակություն

27 Հոկտեմբերի 2020, 00:08
 Բոլորս ոգեւորված ենք ու շատ ենք շտապում լինել մարտի դաշտում. տավուշցի կամավորականները մեկնում են ռազմաճակատ

«Զինուժ մեդիան» ռեպորտաժ է պատրաստել ռազմաճակատ մեկնող տավուշցի կամավորականներից։

Հայրենիքի սահմաններն ամուր պահելու պատրաստակամությամբ ու մարտական տրամադրությամբ տավուշցիներից կազմված համայնքային կամավորական ջոկատները պատրաստվում են մեկնել ռազմաճակատ։ Մինչեւ այդ զինվորական գիտելիքներն ու հմտություններն են վերհիշում՝ որ իրավիճակում՝ ինչպես պետք է գործեն եւ մարտավարական ինչ հնարքներով։

«Ավելի շատ վերհիշում ենք։ Շատ բան եթե մոռացել ենք, ապա մեր հմուտ սպաներն իրենց հմտությունները փոխանցում են»,- ասում են կամավորականները։

Միասնական ուժերով պետք է հաղթել թշնամուն. այս գաղափարի շուրջ են համախմբված բոլորը քաջ գիտակցելով օրհասական այս պահին մեկ բռունցք դարձած պետք է պայքարել հանուն ներկա ու գալիք սերունդների խաղաղ ապագայի, հանուն պատմական արդարության հաղթանակի։

«Ամեն մի հայ մարդու պարտավորությունն է, որ պաշտպանի եւ սահմանը եւ իր ընտանիքը եւ իր ժողովրդին։ Տրամադրություններս տեղն է։ Տրամադրված ենք մարտական ու հաղթելու ենք»,- ասում են նրանք։

Շարքում քիչ չեն արտերկրից վերադարձած տավուշցիները, հայրենիքի կանչով Ժորան ու Արգամը, վայրկյան անգամ չմտածելով, Ռուսաստանից Հայաստան են եկել՝ զինվորագրվելու առաքելությամբ. «Բոլորս էլ տեսնում էինք՝ ինչ կատարվում մեր երկրում ու դրա համար եկել ենք»։

Գրեթե ոլորը սահմանամերձ համայնքներից են։ Շատերն արդեն մեկ անգամ անցել են պատերազմի միջով. «Մասնակցել ենք մինչեւ 1994 թվական եղած մարտական գործողություններին, այսօր էլ բաժին է հասել, որ պետք է պահպանենք մեր սահմանները, մեր հողն ու ջուրը։ Բոլորս ոգեւորված ենք ու շատ ենք շտապում լինել մարտի դաշտում, մենք էլ ենք ուզում մեր զինվորների կողքին լինենք»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica