close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է կամավորական ջոկատ կազմելու վերաբերյալ իր կոչին արձագանքած կամավորականների հետ

Հասարակություն

26 Հոկտեմբերի 2020, 22:09
 Գագիկ Ծառուկյանը հանդիպել է կամավորական ջոկատ կազմելու վերաբերյալ իր կոչին արձագանքած կամավորականների հետ

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է կամավորական ջոկատ կազմելու վերաբերյալ իր կոչին արձագանքած կամավորականների հետ:

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ՝ մարտական բարձր պատրաստվածությամբ, որտեղ ներգրաված են ինչպես հմուտ և հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ, այնպես էլ մարտական բարձր ոգով օժտված կամավորներ։ Ողջունելով ներկաներին Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ թեպետ այսօր մեր հայրենակիցների մեծամասնությունը գտնվում է առաջնագծում, համախմբվելու և մարտական ջոկատ կազմելու իր կոչին կարճ ժամանակահատվածում արձագանքել են բազմաթիվ կամավորականներ: ԲՀԿ ղեկավարն ընդգծել է, որ ջոկատի բոլոր անդամները պետք է ապահովվեն հայրենիքի պաշտպանության համար անհրաժեշտ պարագաներով:

Սրանից զատ Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ շարունակելու է լինել Արցախի պաշտպանության բանակի և հայ զինվորի կողքին, տրամադրելով անհրաժեշտ ամեն տեսակի աջակցություն:

Բարգավաճ Հայաստան կուսակցության կամավորականների ջոկատը, որը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը, առաջիկայում միանալու է հայոց բանակին՝ իր ներդրումն ունենալու հաղթանակի կերտման գործում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica