close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ից ակնկալում ենք արձագանք Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հարցում. Ն. Փաշինյան

Քաղաքական

26 Հոկտեմբերի 2020, 20:08
 ԱՄՆ-ից ակնկալում ենք արձագանք Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հարցում. Ն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարձագանքեն Ադրբեջանի կողմից հրադադարի խախտմանը՝ մատնանշելով, թե ում գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը և ինչ հետևանքներ են լինելու հրադադարը խախտողի համար: Այս մասին Փաշինյանն ասաց հոկտեմբերի 26-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:

«Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել: Պետք է իմանաք, որ հայկական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի հրադադարը պահպանվի: ՊԲ-ն առավոտից շատ զսպված է եղել, այնուամենայնիվ, օրվա երկրորդ կեսին հրադադարը չի պահպանվել: Չգիտենք, թե ԱՄՆ նախագահն ինչպես կարձագանքի հրադադարի ձախողմանը, բայց կեսգիշերն անց հեռախոսազրույց եմ ունեցել Պետքարտուղար Պոմպեոյի հետ, ասել եմ` քանի որ սա իրենց համար առաջին հրադադարն է, իսկ մեզ համար երրորդը, կարող եմ մոտավոր կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու վաղը: Ասել եմ, որ մեծ հավանականությամբ չի պահպանվի հրադադարն ու, մեծ հավանականությամբ, Ադրբեջանը կասի, որ Հայաստանն է մեղավորը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հարցրել է ԱՄՆ Պետքարտուղարին, թե ինչպես են պարզելու, թե ո՞վ է խախտել հրադադարը և ի՞նչ հետևանքներ են լինելու այն խախտողի համար:

«Կոռեկտ չեմ համարում ասել, թե ինչ է պատասխանել պարոն Պոմպեոն: Հույս ունեմ, որ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը կպատասխանի հարցին` արդյոք իրենք պարզեցին, թե ում գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը, եթե պարզեցին` ի՞նչ հետևանքներ է ունենալու խախտած կողմի համար»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ դեռ հույս ունի, որ արդյունք կտան ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ջանքերը:

«Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահների հրադադար հաստատելու ջանքերն անցնում են ապարդյուն: Երեք նախագահներն ամենայն անկեղծությամբ են ուզում, որ հրադադարը հաստատվի: Տերությունների ղեկավարներն իրենց անունն են դնում այդ հրադադարի ջանքերի տակ: Եթե ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան չեն կարողանում հրադադար հաստատել այս հակամարտության գոտում, սա նշանակում է, որ մենք հենց հիմա ապրում ենք լրիվ ուրիշ աշխարհում ու պետք է հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում այս աշխարհը: Դեռ հույս ունենք, որ երեք նախագահների ջանքերը կոնկրետ արդյունքներ կտան, բայց, որ այս պահին ունենք այս իրավիճակը, փաստ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica