close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները

Տարածաշրջան

26 Հոկտեմբերի 2020, 16:42
 Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր, ելույթ ունենալով երկրում մշակութային արարողություններից մեկի բացման ժամանակ, կոչ է արել իր քաղաքացիներին՝ բոյկոտել ֆրանսիական ապրանքները. հայտնում է Sputnik–ի թուրքական ծառայությունը։

Թուրք նախագահը հայտարարել է, որ այսօր իր ժողովրդի գլխին ծառացած խնդիրներից մեկը, կորոնավիրուսից բացի,  մուսուլմանների դրությունն է։

«Մեր կրոնի և մարգարեի կողմից արգելված գործողությունները ամեն օր իրականացվում են։ Լիբիայի հարուստ աղբյուրները թալանվում են «պուտչիստների» և Արևմուտքի կողմից։ Պաղեստինում և Արաքանում բռնությունները, Իրաքում և Աֆղանստանում ահաբեկչությունը շարունակում են կյանքեր խլել։ Մեր կրոնում քրիստոնյա լինելը հանցանք չէ։ Ֆրանսիայում եթե կա բռնություն մուսուլմանների հանդեպ, բոլորս պետք է տեր կանգնենք դրան... Ես այստեղից կոչ եմ անում իմ ժողովրդին՝ այնպես, ինչպես Ֆրանսիայում են կոչ անում չգնել թուրքական ապրանք, հանկարծ ֆրանսիական ապրանքանիշերին ուշադրություն չդարձնեք, դրանց ապրանքները չգնեք»,- կոչ է արել Էրդողանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Էմանուել Մակրոնը հոգեբույժի կարիք ունի, ինչից հետո Ֆրանսիան հետ կանչեց իր դեսպանին Թուրքիայից։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica