close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Oգնությունն արդեն թույլ են տվել անցկացնել․ մոտենում է նոր խմբաքանակը․ Թանանյան

Արցախ

26 Հոկտեմբերի 2020, 14:11
 Oգնությունն արդեն թույլ են տվել անցկացնել․ մոտենում է նոր խմբաքանակը․ Թանանյան

Շտապօգնության 4 մեքենայով բեռնված կցորդը հատել է ռուս-վրացական սահմանի Կազբեգի hսկիչ անցակետը և արդեն շարժվում է Հայաստան։ Այս մասին Sputnik Армения-ին ասել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Կցորդներն, ամենայն հավանականությամբ, կանգնեցվել են ընթացակարգային հարցերի պատճառով։ Կցորդներից մեկը չորս մեքենայով բաց է թողնվել, երկրորդ կցորդի հարցն ուսումնասիրվում է»։ 

Ըստ Թանանյանի՝ երկրորդ կցորդը Հայաստան կուղևորվի երեկոյան։ Նա նշել է, որ ճանապարհին են ևս մի քանի կցորդներ, որոնք հումանիտար օգնություն են տեղափոխում։ Դիվանագետի խոսքով՝ հումանիտար բեռը հավաքվել է Ռուսաստանի հայկական համայնքի ներկայացուցիչների միջոցով։

Ավելի վաղ հայտնել էինք՝ համացանցում լուրեր էին շրջանառվում, թե Վրաստանն արգելում է ՌԴ-ից ՀՀ բերվող շտապ օգնության ՈՒԱԶ-ների մուտքը։ 

Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
3 Դեկտեմբերի 2020, 17:57 Ի՞նչ եղանակ է սպասվում. ԱԻՆ
Հայաստանը այսօր եւ վաղը
3 Դեկտեմբերի 2020, 17:46 Հայաստանը այսօր եւ վաղը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica