close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ահազանգ՝ Լարսից. Վրաստանն արգելում է ՌԴ-ից ՀՀ բերվող շտապ օգնության ՈՒԱԶ-ների մուտքը

Տարածաշրջան

26 Հոկտեմբերի 2020, 13:39
 Ահազանգ՝ Լարսից. Վրաստանն արգելում է ՌԴ-ից ՀՀ բերվող շտապ օգնության ՈՒԱԶ-ների մուտքը

Քաղաքացի Ստեփան Հարությունյանը Վերին Լարսի անցակետից համապատասխան տեսանյութի հրապարակման միջոցով հայտնել է, որ Վրաստանն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ բերվող շտապ օգնության ՈՒԱԶ-ների մուտքը երկիր:

Այսինքն՝ Վրաստանը տարանցիկ ճանապարհ չի տրամադրել հիշյալ մեքենաներով բարձված բեռնատարների համար: Ս. Հարությունյանը ցուցադրել է ՈՒԱԶ-ներով բեռնված մի քանի խոշոր բեռնատարներ, որոնք, ըստ իր մեկնաբանության, Վրաստանի կողմից մուտքի արգելքների հանդիպելով՝ հետ են վերադառնում Ռուսաստան:

Ենթադրվում է, որ շտապ օգնության այդ ՈՒԱԶ-ները գնվել են Ռուսաստանի հայության կողմից և, որպես հումանիտար բեռ, ուղարկվում էին Հայաստան:

Ստորև ներկայացնում ենք վերոնշյալ տեսանյութը:

Տես նաև՝ Ինչ կարելի է Ադրբեջանին, չի կարելի Հայաստանի՞ն. Վրաստանի երկինքը փակ է միայն Հայաստանի համար

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica