close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոսկվան Թուրքիային կոչ է անում նպաստել հրադադարին ԼՂ հակամարտության գոտում

Աշխարհ

26 Հոկտեմբերի 2020, 11:41
 Մոսկվան Թուրքիային կոչ է անում նպաստել հրադադարին ԼՂ հակամարտության գոտում

Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ողջ ազդեցությունը՝ ի նպաստ հրադադարի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բուն բանակցային գործընթացի մեկնարկի: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը 11-ժամյա խորհրդակցություններից հետո, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ համաձայնության են եկել համատեղ հայտարարության շուրջ, որը նախատեսում է հրադադարի հաստատում և բովանդակալից բանակցային գործընթացի վերականգնում:

«Մենք համոզում ենք թուրք գործընկերներին իրենց ազդեցությունն օգտագործելու նպատակահարմարության մասով՝ աջակցելու այդ գծին»,-ասել է Լավրովը «Աթենքի և Մակեդոնիայի լրատվական գործակալությանը» տված հարցազրույցում:

Համաներո՞ւմ
24 Նոյեմբերի 2020, 20:12 Համաներո՞ւմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica