close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերջ ցեղասպանությանը. Սիրիայում հայերը հզոր ակցիա են անցկացրել

Աշխարհ

26 Հոկտեմբերի 2020, 12:31
 Վերջ ցեղասպանությանը. Սիրիայում հայերը հզոր ակցիա են անցկացրել

Սիրիայում հոկտեմբերի 25-ին տեղի հայկական կազմակերպությունները բողոքի հզոր ակցիա են անցկացրել: «Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ այն ուղղված էր Արցախի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ոտնձգություններին: Հալեպի Ազիզիե շրջանում ակցիայի մասնակիցները երթ են անցկացրել «Արցախը Հայաստան է», «Վերջ  ցեղասպանությանը», «Հաղթելու ենք» և այլ վանկարկումներով։

Բացման խոսքով ելույթ են ունեցել Բերիո Թեմի ազգային վարչության անդամ, փաստաբան Պայքար Թովմասյանը, Հալեպի նահանգային խորհրդի անդամ, փաստաբան Մարիա Գաբրիելյանը, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը և այլք:

Ավելի քան 3000 հալեպահայեր, պետական, կրոնական, կուսակցական ներկայացուցիչներ արտահայտել են Արցախի հայության արդար պայքարին իրենց զորակցությունը։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք:

Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ բարձրացնելով ինչպես Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի, այնպես էլ Արցախի անկախության ճանաչման հարցը:

Համաներո՞ւմ
24 Նոյեմբերի 2020, 20:12 Համաներո՞ւմ
ՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
24 Նոյեմբերի 2020, 17:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica