close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շվեդիայի ասորիները արցախցի 1 500 ապաստանյալ ընտանիքների հումանիտար օգնություն են ուղարկել

Արցախ

25 Հոկտեմբերի 2020, 13:37
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շվեդիայի ասորիները արցախցի 1 500 ապաստանյալ ընտանիքների հումանիտար օգնություն են ուղարկել

Երևանում և մարզերում ապաստանած ավելի քան 1 500 արցախցի ընտանիքների հումանիտար օգնություն է ուղարկել Շվեդիայի ասորիների (Assyrian/Chaldean/Syriac) «A Demand For Action» հասարակական կազմակերպությունը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է «գործողության պահանջ», այսինքն, անմիջապես սկսել գործել այնտեղ, որտեղ անհրաժեշտությունը կա։

«Հայաստանն իր պատրաստակամությունը հայտնեց ապաստան տալու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից փախած ասորի փախստականներին տարիներ առաջ, էլ չասեմ, որ մեր մի քանի հազար ասորի հայրենակիցների համայնքը հայկական հողը համարում է իր հայրենիքը, իհարկե, մենք պետք է այստեղից օգնենք հայ ներքին տեղահանվածներին»,-Yerkir.am-ին փոխանցեցին ADFA-ի հիմնադիր-նախագահ, շվեդ-ասորի հայտնի լրագրող Նուրի Կինոյի խոսքը, որով ուղեկցել է օժանդակությունը։

«A Demand For Action» հկ-ն, որպես հասարակական արշավ,  իր գործունեությունն սկսել է սոցիալական ցանցերում, այնուհետև շատ արագ վերածվել լոբբիստական և շահերի պաշտպանության խմբի:  Ժամանակի ընթացքում զարգանալով՝ դարձել է նաև հումանիտար օգնությունների կազմակերպություն: Վերջին 6 տարին շարունակ լոբբիստական գործունեություն է ծավալել ՄԱԿ-ում, Վաշինգտոնում և Բրյուսելում, ինչպես նաև մի քանի Եվրոպական տեղական խորհրդարաններում և կառավարություններում: 

«Արցախցի ապաստանյալներին ՀՀ-ում օգնելու արագ պատրաստակամությունը կազմակերպության համար բնական էր։ Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, չէր կարող նրանց անտարբեր թողնել և շատ արագ կերպով արձագանքեցին և կարողացան օգնություն ուղարկել արցախցի ընտանիքների համար», - նշեց Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ, ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևան:

ADFA կազմակերպության կամավորներից՝ Հայկ Կազարյանը և Լուիզա Կոնստա-Սարգսյանը անձամբ եկել են Հայաստան և բերել օգնությունը։

«Պատերազմը որ սկսվեց, մտածում էի՝ ինչ անել, քանի որ ինձ չընդունեցին զինկոմիսարիատում, ասացին՝ դու քաղաքացի չես, եթե քո կարիքն ունենանք, ուրեմն արդեն շատ վատ է վիճակը։ Ասացի, լավ, բա ի՞նչ անեմ ու իմ հանգանակությունը սկսեցի, որով մինչև հիմա հավաքել ենք մոտ 32 հազար կանադական դոլար և մինչև հիմա մոտ 6 հազար փախստականի օժանդակություն ենք տրամադրել՝ Հայաստանի տարբեր տեղերում, ուր այլ կազմակերպություններ կամ Հայաստանի կառավարությունը դեռ չի հասցրել հասնել»,-ասաց Հայկ Կազարյանը։

Լուիզա Կոնստա-Սարգսյանը հավելեց, որ ինքն էլ զգացել է, որ իր անձնական հնարավորություններով պետք է օգնի Արցախից ժամանակավորապես տեղահանված անձանց, քանի որ շատերը մնալու տեղ չունեն, շատերը սննդի խնդիր ունեն։

«Թիկունքում էլ մի ուրիշ պատերազմ է, որտեղ պետք է անմիջապես գործի անցնել ու ամեն մեկս մեր հնարավորության սահմաններում պետք է օգնենք։ Ես իմ անձնական միջոցներով սկսեցի օգնել, որը շատ երկար չտևեց ու փորձեցի օգտագործել իմ շվեդական կապերը, ընկերներին, որոնք արձագանքեցին, մարդիկ ուղարկում էին գումար ուղիղ կապով և ես կարողանում էի հնարավորինս շատ ընտանիքների սնունդ և հիգիենայի պարագաներ հասցնել»,-իր  անձնական մասնակցության մասին պատմեց Լուիզա Կոնստա-Սարգսյանը։

Նա նշեց, որ հենց այդ գործունեության ընթացքում էլ իրեն գտել է ADFA կազմակերպությունը, որի ղեկավար Նուրի Կինոն խնդրել է ներկայացնել իրենց կազմակերպությունը Հայաստանում, որովհետև, ըստ էության, նույն գործն էին անում։

Օգնությունը շարունակական դարձնելու համար հիմնադրվել է «Թափանցիկ Բարեգործություն» ՀԿ-ն։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica