close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2314, մահվան՝ 27 նոր դեպք

Առողջապահություն

25 Հոկտեմբերի 2020, 11:07
 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2314, մահվան՝ 27 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2314 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 77 837-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 1180 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հոկտեմբերի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 337 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 27 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1517-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 207 է, ընդհանուր առողջացածներինը՝ 50 908, փաստացի բուժվողներինը՝ 25 412 (մեկ օրում ավելացել է 2080-ով): Մեկ օրում արվել է 4790 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 377 340 թեստ:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 57 (տղամարդ), 75 (տղամարդ), 62 (կին), 71 (տղամարդ), 51 (տղամարդ), 77 (կին), 83 (կին), 70 (տղամարդ), 92 (կին), 83 (տղամարդ), 62 (կին), 67 (կին), 44 (տղամարդ), 60 (կին), 82 (տղամարդ), 61 (կին), 64 (կին), 87 (կին), 73 (տղամարդ), 67 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ) և 61 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica