close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կանադական Bombardier Recreational Products-ը դադարեցնում է թուրքական ԱԹՍ-ներին շարժիչների մատակարարումը. դրանք կարող են փոխարինվել ուկրաինականով

Աշխարհ

24 Հոկտեմբերի 2020, 13:04
 Կանադական Bombardier Recreational Products-ը դադարեցնում է թուրքական ԱԹՍ-ներին շարժիչների մատակարարումը. դրանք կարող են փոխարինվել ուկրաինականով

Կանադական Bombardier Recreational Products (BRP) ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է օդանավերի շարժիչների մատակարարումը «անորոշ կերպով օգտագործող երկրներին» այն բանից հետո, երբ հաղորդվել է, որ այդ շարժիչներից մի քանիսն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կիրառվող թուրքական հարձակողական անօդաչու թռչող սարքերում. հայտնում է «Военное обозрение» թելեգրամյան ալիքը։

Քվեբեկում տեղակայված ընկերությունը, որն ավելի հայտնի է իր Ski-Doo և Lynx ձյունագնացներով, հայտարարել է, որ անցած շաբաթվա վերջին տեղեկացել է, որ իր Rotax ավստրիական դուստր ձեռնարկության կողմից արտադրված ինքնաթիռների շարժիչներից մի քանիսը տեղադրվում են թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերում: Դրանից հետո սկսվել է հետաքննություն:

Ուկրաինան այժմ կարող է զբաղեցնել դատարկ տեղը թուրքական անօդաչու թռչող սարքերի շարժիչներ տրամադրելու հարցում. համապատասխան բանակցություններն արդեն կայացել են:

Համաներո՞ւմ
24 Նոյեմբերի 2020, 20:12 Համաներո՞ւմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica