close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի դեմ կռվում են նաև օտարերկրյա զինյալներ. ադրբեջանցի ռազմագերի

Հասարակություն

24 Հոկտեմբերի 2020, 10:53
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի դեմ կռվում են նաև օտարերկրյա զինյալներ. ադրբեջանցի ռազմագերի

Արցախի տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է պատրաստել, որում մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերին պատմում է, որ, բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, Արցախի դեմ կռվում են նաև օտարերկրյա զինյալներ, որոնք այլ լեզուներով են խոսում:

«Մեզ ուղարկել էին` գրավելու Թալիշ գյուղը: Ծանր մարտեր են տեղի ունեցել, փոխհրաձգության ժամանակ վիրավորվել եմ, ինձ հետ շատերն են վիրավորվել: Ոտքս, ձեռքս չէի զգում: Օգնություն եմ խնդրել զինվորներից ու հրամանատարներից, սակայն ինձ չեն հանել մարտի դաշտից:

Համարյա ոչ մեկին չէի ճանաչում: Մեր խմբի անդամների հիմնական մասն ազգությամբ ադրբեջանցիներ չէին, այլ լեզվով էին խոսում: Մի օր մնացել եմ ձորում, որից հետո հայ զինվորներն ինձ հանել, տարել են իրենց տեղակայման  վայրը: Ապա շտապօգնության մեքենայով բերել են հիվանդանոց»,- պատմել է Նուրադդին Յոլչիեւ Բահտիյարօղլուն:

Նա նաեւ պատմում է իր նկատմամբ հայկական կողմի հոգատարության մասին. «Իմ նկատմամբ դրսեւորվել է լավ վերաբերմունք: Մոտ 20 օր է` հիվանդանոցում եմ: Առաջին օրերին ցավեր ունի, հիմա բժիշկների շնորհիվ լավանում եմ: Ինձ լավ են վերաբերվում, սննդից շատ գոհ եմ»:

 


Հայաստանը՝ անտիրապետելին
28 Նոյեմբերի 2020, 11:06 Հայաստանը՝ անտիրապետելին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica