close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքական արժույթը փլուզվել է՝ հասնելով 1990-ականների մակարդակին

Տարածաշրջան

24 Հոկտեմբերի 2020, 10:34
 Թուրքական արժույթը փլուզվել է՝ հասնելով 1990-ականների մակարդակին

Թուրքական լիրան իններորդ շաբաթն անընդմեջ անկում է ապրում: Սա այս երկրի արժույթի ամենաերկար անկումն է 1999 թվականից ի վեր, երբ այն բախվել էր քաղաքական (նաև տնտեսական՝ 2000 և 2001 թ.՝ խմբ.) ճգնաժամի և երկու ավերիչ երկրաշարժերի, որոնք հազարավոր մարդկանց կյանք խլեցին. գրում է Bloomberg-ը:

Լիրան փլուզվել է ներդրողների մտահոգությունների պատճառով երկրի կենտրոնական բանկի չափազանց փափուկ դրամավարկային քաղաքականության պատճառով, այն բանից հետո, երբ թուրքական կարգավորիչը որոշել էր պահպանել հիմնական տոկոսադրույքը: Ներդրողները ակնկալում էին, որ այն կբարձրանա աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, որտեղ Անկարան բացահայտորեն աջակցում է Բաքվին, և ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքը:

Արդյունքում, ըստ գործակալության տվյալների, թուրքական արժույթը մոտեցել է 1 դոլարի դիմաց 8 լիրա հոգեբանական նշագծին: Ներդրողները նշում են, որ Թուրքիայի իշխանությունները, փորձելով օժանդակել փոխարժեքին, իրենց արտաքին պահուստներն ավելի արագ են ծախսել, քան աշխարհի ցանկացած այլ զարգացող երկիր: Թուրքական արժեթղթերի օտարերկրյա սեփականատերերը 2020-ին 13,3 միլիարդ դոլարի ակտիվներից են հրաժարվել, ինչը ռեկորդային է 2005 թվականից ի վեր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ լիրայի անկումը կարող է հարուցել զարգացող շուկաների մեծ մասի, այդ թվում՝ ռուբլու փոխարժեքների փլուզում:

Համաներո՞ւմ
24 Նոյեմբերի 2020, 20:12 Համաներո՞ւմ
ՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
24 Նոյեմբերի 2020, 17:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՔՊ-ն նիստ է հրավիրել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica