close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ Պետդեպը հայտարարել է մինչեւ 10 մլն դոլար պարգեւատրում «Հեզբոլահ»-ի ֆինանսավորան մասին տեղեկատվության համար

Քաղաքական

24 Հոկտեմբերի 2020, 19:58
 ԱՄՆ Պետդեպը հայտարարել է մինչեւ 10 մլն դոլար պարգեւատրում «Հեզբոլահ»-ի ֆինանսավորան մասին տեղեկատվության համար

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է 10 մլն դոլար պարգեւատրում լիբանանյան շիիթական «Հեզբոլահ» շարժման ֆինանսավորան մասին տեղեկատվության համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Պետդեպը հետաքրքրված է «Հեզբոլահ» խմբավորման մեջ ներգրավված գործընկերների, ցանցերի եւ գործունեության մասին տեղեկատվությամբ: ԱՄՆ իշխանությունների պնդմամբ՝ «առանցքային ֆինանսիստներն ու միջնորդները» Մուհամադ Քասիրն է, Մուհամադ Քասիմ ալ Բազալն ու Ալի Քասիրը: Նրանք բոլորն արդեն ներառված են երկրի պատժամիջոցների ցուցակներում:

«Հեզբոլահը» շիիթական իսլամական շարժում է Լիբանանում: Այն տեղակայված է Բեյրութի մի քանի շրջաններում, Բեքա հարթավայրում եւ երկրի հարավում: Ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն Իսրայելում, ԱՄՆ-ում, ԵՄ-ում, ինչպես նաեւ Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի եւ Արաբական պետությունների լիգայի կողմից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica