close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին` ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը. Ադամ Շիֆ

Քաղաքական

24 Հոկտեմբերի 2020, 12:07
 Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին` ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը. Ադամ Շիֆ

Մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմում են Արցախում, հրթիռակոծում խաղաղ բնակիչներին, եկեղեցիներն ու իրականացնում հնարավոր բոլոր ռազմական հանցագործությունները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Ադրբեջանի հարձակումների հետեւանքով զոհվել է ավելի քան 800 զինվոր, տասնյակ խաղաղ բնակիչներ: Արցախի բնակչության ավելի քան կեսը ստիպված է եղել լքել իրենց տները. նրանք քնում են մեքենաների մեջ կամ բաց դաշտերում՝ հրթիռներից հեռու, իսկ առջեւում ձմեռ է:

Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին` ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Մենք չենք կարող թույլ տալ, որ պատմությունը կրկնվի: Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմ սկսել, Միացյալ Նահանգները, Մինսկի խումբն ու միջազգային հանրությունը պետք է հստակ հասկացնեն, որ նրանք չեն հասնի իրենց նպատակներին: Ալիեւին եւ Էրդողանին պետք է հասկացնել, որ, եթե նրանք շարունակեն այդ պատերազմը, կլինեն հետեւանքներ: Միացյալ Նահանգները դիտորդի դերում չի մնա:

Ես կանգնած եմ Հայաստանի կողքին: Ես կանգնած եմ Արցախի կողքին»,- գրել է նա:

Հայաստանը՝ անտիրապետելին
28 Նոյեմբերի 2020, 11:06 Հայաստանը՝ անտիրապետելին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica