close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կտրե'ք անհեռանկար բանակցությունների արցախյան հանգույցը. Հ. Ալվրցյանը՝ իշխանություններին

Քաղաքական

23 Հոկտեմբերի 2020, 22:49
 Կտրե'ք անհեռանկար բանակցությունների արցախյան հանգույցը. Հ. Ալվրցյանը՝ իշխանություններին
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը գրում է.
 
«ՀԻՐԱՎԻ ՆՈՐ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐԸ
 
Արցախի ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ հարցում տրորված ճանապարհով գնալը հաջողություն չի բերի, ուստի այն տեսակետը, թե Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը կվնասի բանակցային գործընթացին, առնվազն տարօրինակ է։
 
Ճանաչումը ինչպե՞ս կարող է վնասել մի բանի, որը գոյություն չունի։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ջնջել է բանակցությունների նույնիսկ տեսական հնարավորությունը։
 
Այն կարող է վերարծարծվել միայն պատերազմից հետո և հօգուտ այն կողմի, որն առավելություններ կունենա այդ պահին։ Սակայն հաղթանակի դեպքում միայն մեկ տարբերակ կարող է լինել՝ ամբողջական կապիտուլյացիա։
 
Արդ՝ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը կամ չի հավատում մեր հաղթանակին, կամ սպասում է, որ մի ինչ-որ պահի, ինչպես 1994-ի և 2016-ին, այլ պետություններ միջամտեն և կասեցնեն պատերազմական գործողությունները, և սկսվեն բանակցություններ, որոնցում բնականաբեր կշահի նա, ով տվյալ պահին ունի դիրքային-ռազմավարական առավելություններ։
 
Համոզված եմ, որ միայն Արցախի անկախության ճանաչումն է ճիշտ ուղին, որը մեզ կտա մեծ առավելություններ բանակցային բոլոր ձևաչափերում։
 
Տվյալ համատեքստում զարմանք է հարուցում այն անհեթեթ և, կասեի, ողորմելի քաղաքականությունը, որն արտահայտվում է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու՝ այլ պետություններին ուղղված ուղերձներում և կոչերում։
 
Այս առիթով առնվազն երեք հարց մնում է անպատասխան․
 
1․ Աշխարհի չորս կողմերում սփռված հայկական համայնքներին․ արդյոք թե՛ քաղաքական, թե՛ բարոյական առումով ավելի ճիտ չէ՞ Արցախի անկախության ճանաչում պահանջել նախ՝ Հայաստանի Հանրապետության իշխանություններից, ապա՝ այլ պետություններից:
 
2․ ՀՀ իխանություններին․ ինչո՞ւ չեք ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը, մանավանդ որ Արցախի իշխանություններն այդ հարցով մի անգամ չէ, որ դիմել են աշխարհի բոլոր պետություններին։ Դիմեցին նաև այս պատերազմի օրերին։
 
Արդյոք մենք այդ պետություններից մեկը չե՞նք, գուցե չե՞ք հավատում մեր հաղթանակին։ Եթե հավատում ենք, ինչու՞ ենք հապաղում։ Հաղթողն ի՞նչ պատճառաբանություն կարող է բերել որպես Արցախի անկախությունը չճանաչելու արդարացում։
 
Իսկ մենք, եթե չեմ սխալվում, ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։
 
Գուցե այս կարգախոսը մեզ անհայտ ատյաններում այլափոխվե՞լ է։
 
3․ Դարձյալ ՀՀ իշխանություններին․ Իշխանության եկած օրից այն քարոզչությունն եք անում, որ դուք նոր մտածողություն եք բերում, դուք ՀԻՆԸ չեք, դուք ՆՈՐ եք, այսինքն՝ ՆՈՐ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԿՐՈՂ ԵՔ, ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐՆ ԵՔ, ինչում մինչ պատերազմը փորձում էիք համոզել բոլորիս։
 
Եթե այդպես է, ինչու՞ եք անում նույնը, ինչ արել են նախկինները 26 տարի շարունակ, ինչու՞ եք գնում նույն տրորված ու անպտուղ ճանապարհով։
 
ՀԳ 1։ Ես անկեղծորեն շատ եմ ուզում տեսնել ձեր նոր մտածողությունը․ ուղղակի խնդրում եմ ու պահանջում․ հանուն մեր պետականության ամրապնդման, հանուն մեր բարոյական նախասկբի՝ կատարեք միակ ճիշտ, փրկարար և հիրավի նոր քայլը․
 
ՃԱՆԱՉԵՔ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
 
և նման խնդրանքով դիմեք մյուս պետություններին։ Այս քայլից հետո մեր պետությունը կդառնա հասկանալի բոլորի համար, և ոչ ոք (թշնամի թե բարեկամ) մեզ այլևս չի հեգնի, թե ինչու՞ դուք չեք ճանաչում Արցախի անկախությունը, բայց ուրիշներից ակնկալում եք այդ ճանաչումը։
 
ՀԳ 2։ Եթե Մակեդոնիայի պատանի արքա Ալեքսանդրը ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑԸ փորձեր քանդել բոլոր նախորդների նման, երբեք չէր դառնա ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԵԾ։
 
Նա ՆՈՐ լուծում գտավ․ ՆՈՐ լուծման հնարավորություն ունեք նաև դուք, պարոնա՛յք իշխանավորներ․կտրեք անհեռանկար և պարզունակ մեթոդներով բանակցությունների ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑԸ։
 
ՀԳ 3։ Եվ ամենակարևորը՝ այդ հիրավի ՆՈՐ քայլը և քաղաքական առումով է ճիշտ, և բարոյական է, ուստի և հաղթանակի անսասան գրավական է»:
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica