close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան է ժամանել հերթական հումանիտար ուղեբեռը

Հասարակություն

23 Հոկտեմբերի 2020, 18:55
 Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան է ժամանել հերթական հումանիտար ուղեբեռը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի և Գերմանիայի տեղական մարմինների նախաձեռնությամբ և տեղի հայ համայնքների ջանքերով Հայաստան է ժամանել հերթական մեծաքանակ հումանիտար օգնությունը: Ինչպես տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, 25 տոննա մարդասիրական բեռի մեծ մասը կազմում են դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները:

Գերմանիայի և Ֆրանսիայի հայ համայնքների կողմից ուղարկված մարդասիրական այս քայլը սփյուռքի կողմից հերթական օգնությունն է հայրենիքի համար դժվար այս պահին:

«Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված արդեն երրորդ նմանատիպ փոխադրումն է։ Ավելի վաղ Հիմնադրամի գործընկեր Armenia Fund Inc-ի ջանքերով հումանիտար օգնության երկու չվերթ է իրականացվել՝ ԱՄՆ–ից Հայաստան բերելով ավեի քան 150 տոննա մարդասիրական օգնություն։ Հայաստան են ժամանել նաև ամերիակահայ բժիշկներ այս դժվարին օրերին զորավիգ լինելու իրենց գործընկերներին։

Հիշեցնենք, որ հարյուր հազարավոր հայրենակիցներ շարունակում են մասնակցել նաև համազգային դրամահավաքին, որի շնորհիվ հանգանակվել է ավելի քան 140 մլն ԱՄՆ դոլար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica