close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյումրիում բացվել է «Հայփոստ»-ի տեսակավորման նոր տեղամաս

Հասարակություն

23 Հոկտեմբերի 2020, 15:49
 Գյումրիում բացվել է «Հայփոստ»-ի տեսակավորման նոր տեղամաս

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում փոստային կապի ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում «Հայփոստ» ընկերությունը տեսակավորման նոր տեղամաս բացեց մեծությամբ 2-րդ քաղաք Գյումրիում:

Նորաբաց տեսակավորման տեղամասը կսպասարկի ամբողջ Շիրակի մարզը, ինչի արդյունքում առաքանին իր հասցեատիրոջը կհասնի 1 օր շուտ:  Ամեն ամիս Հայփոստի միջոցով Շիրակի մարզում իրականացվում է շուրջ 70000 առաքանու սպասարկում:

 

Նախկինում Շիրակի և Լոռու մարզերը սպասարկվում էին Սպիտակ քաղաքում տեղակայված մեկ տեսակավորման տեղամասից, ինչը լոգիստիկ դժվարություններ էր առաջացնում և հավելյալ ժամանակի ծախս, քանի որ Շիրակի մարզի մի բաժանմունքից մյուսն առաքանի տեղափոխելու համար այն նախ ուղարկվում էր Լոռու մարզ՝ Սպիտակի տեսակավորման տեղամաս, որից հետո նորից առաքվում Շիրակի մարզի համապատասխան բաժանմունք:

 

Այսուհետ Շիրակի մարզի փոստային առաքանիները կտեսակավորվեն հենց Գյումրիում, որտեղից կարճ ժամանակահատվածում կառաքվեն մարզի ցանկացած փոստային բաժանմունք՝ 1 օրով կրճատելով փոստային առաքանին քաղաքացուն հասցնելու գործընթացը:

 Իր խոսքում «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշեց.

«Որպես փոստային կապի ազգային օպերատոր՝ այս օրերին պարտավոր ենք ոչ միայն անխափան պահել լոգիստիկ ենթակառուցվածքների աշխատանքը, այլև շարունակել այդ ենթակառուցվածքների բարելավման գործընթացը: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ թիկունքում լոգիստիկ ենթակառուցվածքների անխափան աշխատանքը առաջնագծի ամրության կարևոր գործոններից մեկն է»:

 Երկարացվել են նաև Գյումրի քաղաքի թիվ 01 փոստային բաժանմունքի աշխատաժամերը՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 09:00-20:00, իսկ շաբաթ օրը՝ 09:00-18:00: 

 Մարզերում փոստային կապի ենթակառուցվածքների համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում Հայփոստը տեսակավորման տեղամասեր կբացի Հայաստանի բոլոր մարզերում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica