close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վաշինգտոնը սկզբունքորեն դեմ չէ նոր պետությունների ճանաչմանը. քաղաքագետ

Քաղաքական

23 Հոկտեմբերի 2020, 14:53
 Վաշինգտոնը սկզբունքորեն դեմ չէ նոր պետությունների ճանաչմանը. քաղաքագետ

«Ըստ նախնական տեղեկատվության՝ Պոմպեոն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ բանակցելու է առանձին-առանձին, ինչը նշանակում է, որ ԱՄՆ խաղաքարտերը կողմերի համար այնքան էլ բաց չեն լինի»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Գևորգ Ղուկասյանն ու հիմնավորում. «Շատ հավանական է, որ հրադադարի հաստատման ամերիկյան փորձն էլ կարող է ձախողվել։ Սակայն նույնքան հավանական է, որ այն կարող է հաջողվել գոնե հետևյալ պատճառներով.

1) Պատահական չէ այն, որ բանակցություններին անմիջապես նախորդել է Արցախի անկախության ճանաչման մասին բանաձևի մուտքը ԱՄՆ Կոնգրեսի ՆՊ՝ երկու խմբակցությունների պատգամավորների կողմից։ Ամերիկայի կողմից, թեկուզ օրենսդիր մակարդակում, Արցախի անկախության ճանաչման վերահաս հնարավորությունը դիվանագիտական մղձավանջ կարող է դառնալ Ադրբեջանի համար։
 
2) Կոսովոյի, Գոլանի բարձունքների և Երուսաղեմի օրինակներով Վաշինգտոնն արդեն իսկ ցույց է տվել, որ «միջազգայնորեն ընդունված սահմաններ» հասկացության ջերմեռանդ պաշտպանը չէ։
 
3) Վաշինգտոնը նաև ցույց է տվել, որ սկզբունքորեն դեմ չէ նոր պետությունների ճանաչմանը։
 
4) Թրամփին ընտրությունների նախաշեմին, մերձավորարևելյան հաջողությունների ֆոնին, անհրաժեշտ է նոր արտաքին հաջողություն, որն այս դեպքում կարող է լինել Արցախում արյունահեղության գոնե ժամանակավոր դադարեցումը։
 
5) ԱՄՆ-ն, անկասկած լծակներ ունի նաև Թուրքիայի վրա, անկախ առերևույթ հակասություններից։
 
6) Իհարկե Ռուսաստանի հետ ամերիկյան մրցակցությունը ևս կարող է շահագրգռել Պետդեպարտամենտին՝ անել առավելագույնը»:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica