close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրիայում ոչնչացվել է ահաբեկիչների ղեկավարների խումբը

Տարածաշրջան

23 Հոկտեմբերի 2020, 13:05
 Սիրիայում ոչնչացվել է ահաբեկիչների ղեկավարների խումբը

Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող ահաբեկչական շտաբը հարձակման է ենթարկվել արևմտյան կոալիցիայի ռազմաօդային ուժերի կողմից՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Արդյունքում ՝ «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման գրոհայինների  վեց հրամանատար է սպանվել. հայտնում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը Twitter-ում:

«Իդլիբից դեպի արևմուտք կոալիցիայի ռմբակոծման արդյունքում կա 14 սպանված, այդ թվում՝ Թահրիր ալ Շամի 6 առաջնորդներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Անօդաչու թռչող սարքի հարվածից ավերված տունը գտնվել է Իդլիբի Ջաքարա գյուղում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում: Այնտեղ հավաքված են եղել նշված խմբի հակահետախուզության գրոհայինները և «Խուրրաս ադ Դին» խմբավորման ջիհադականները:

Զոհերից մեկը դրա դաշտային հրամանատար Ուսամա Մուհաջիրն է: Ոչնչացվել է նաև Հալեպում «Ջաբհաթ ան Նուսրա» կազմակերպության հիմնադիրներից Համուդ աս Սահարան», - գրում է Directorat4 թելեգրամյան ալիքը:

Հայաստանը՝ անտիրապետելին
28 Նոյեմբերի 2020, 11:06 Հայաստանը՝ անտիրապետելին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica