close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամերիկահայերը բողոքի ցույց են իրականացրել Lockheed Martin ռազմարդյունաբերական գործարանի մոտ՝ ընդդեմ թուրքական անօդաչուների համար մասերի վաճառքի

Սփյուռքի ձայնը

23 Հոկտեմբերի 2020, 11:59
 Ամերիկահայերը բողոքի ցույց են իրականացրել Lockheed Martin ռազմարդյունաբերական գործարանի մոտ՝ ընդդեմ թուրքական անօդաչուների համար մասերի վաճառքի

Ամերիկահայերը բողոքի ցույց են իրականացրել Տեխաս նահանգի Դալաս քաղաքում գտնվող Lockheed Martin ռազմարդյունաբերական գործարանի մոտ:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ցույցի մասնակիցներն իրենց ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական անօդաչու թռչող սարքերի համար ամերիկյան բաղադրամասեր ու տեխնոլոգիաներ արտադրելու: Խոսքը թուրքական անօդաչուների մասին է, որոնք Ադրբեջանը կիրառում է Արցախում հայ բնակչության դեմ հարձակումներ իրականացնելու համար:

Ցույցի մասնակիցները բազմաթիվ պաստառներ են պատրաստել, որոնց գրություններով կոչ են անում դադարեցնել ռազմական նշանակության սարքավորումների վաճառքը Թուրքիային՝ «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Պատժամիջոցներ սահմանեք Թուրքիայի և Ադրբեջանի դեմ», «Մենք խաղաղություն ենք ուզում, նրանք՝ պատերազմ», «Վերջ տվեք բաղադրամասեր ուղարկել թուրքական անօդաչուների համար»:

Նշենք, որ նախօրեին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դիմում է ներկայացրել պետքարտուղարություն՝ պահանջելով կասեցնել թուրքական Bayraktar TB2 անօդաչուների համար նախատեսված ամերիկյան բաղադրամասերի վաճառքը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica