close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երուսաղեմում հայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել

Արցախ

22 Հոկտեմբերի 2020, 20:25
 Երուսաղեմում հայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել

Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում հայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը, դատապարտել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան ու դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին: Ակցիան անցկացվել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց:

Հայ համայնքի բողոքի ակցիան մեկնարկել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի կենդանի կատարմամբ: Ակցիայի մասնակիցները կրել են Արցախի դրոշի պատկերմամբ պաշտպանիչ դիմակներ, պարզել Հայաստանի Հանրապետության և Արցախի դրոշները, ինչպես նաև պաստառներ՝ «Ժամանակն է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը» «Դադարեցրեք Ադրբեջանին զենք վաճառելը» «Էրդողան՝ ահաբեկիչ» և այլ գրություններով:

Հոկտեմբերի 17-ին հայ համայնքի անդամներն ու մի խումբ հրեաներ Իսրայելի Հայֆա քաղաքից ավտոշարասյունով շարժվել են դեպի Երուսաղեմում գտնվող Կնեսետի շենք՝ ի նշան բողոքի ԼՂ հակամարտության ընթացքում Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ: Խաղաղ ակցիայի ընթացքում մոտ 20 ադրբեջանցի մահակներով և քարերով հարձակվել է հայ ցուցարարների վրա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica