close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամները միջազգային հանրությունից պահանջել են անմիջապես կանգնեցնել ադրբեջանական ագրեսիան

Աշխարհ

22 Հոկտեմբերի 2020, 17:53
 Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամները միջազգային հանրությունից պահանջել են անմիջապես կանգնեցնել ադրբեջանական ագրեսիան

Հայ և օտարերկրացի 6-տասնյակից ավելի հայտնի ցեղասպանագետներ՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (International Association of Genocide Scholars) անդամները, Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքայի սանձազերծած պատերազմում ցեղասպանության վտանգ են տեսնում: Այս մասին ասված է նրանց տարածած հայտարարության մեջ:

Այդ հայտարարությամբ ցեղասպանագետները դատապարտել են Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմը և ցեղասպանությունը բացառելու միջոց են համարել Արցախի հանրապետության ճանաչումը:

 Նրանք պահանջել են միջազգային հանրությունից՝ ձեռնարկել ուղղակի և լուրջ ջանքեր՝ անմիջապես կանգնեցնելու ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաև հակահայկական պետական քարոզչությունը և ատելությունն Ադրբեջանում և Թուրքիայում: Ցեղասպանագետները կոչ են արել բարձրացնել իրենց ձայնը այլատյացության, ագրեսիայի, պատերազմի դեմ և հանուն նոր ցեղասպանության կանխարգելման:

Ցեղասպանագետները նշում են, որ պատերազմի ընթացքում երկու անգամ թիրախավորվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, ինչը Ադրբեջանի ղեկավարության մշակութային ցեղասպանության քաղաքականության հետևանքն է, որն այդ երկիրն իրականացնում է վերջին 30 տարիների ընթացքում՝ պարբերաբար ոչնչացնելով հայկական մշակույթի կոթողները, ինչպիսիք Ջուղայում հայկական խաչքարերն են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica