close
Եղանակը Երևանում
26 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ–ն Վրաստանին դուրս է թողել անվտանգ երկրների ցուցակից

Տարածաշրջան

22 Հոկտեմբերի 2020, 16:35
 ԵՄ–ն Վրաստանին դուրս է թողել անվտանգ երկրների ցուցակից

Վրաստանն այլևս ընդգրկված չէ ԵՄ-ի ոչ անդամ՝ անվտանգ երկրների ցուցակում,  որոնց քաղաքացիները կարող են մեկնել Շենգենյան երկրներ. հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

Անվտանգ երկրների նոր ցուցակում ներառվելու է ինը երկիր՝ Ավստրալիա, Չինաստան, Նոր Զելանդիա, Ռուանդա, Սինգապուր, Թաիլանդ, Ուրուգվայ, Հարավային Կորեա և Ճապոնիա:

ԵՄ 27 անդամ պետությունների վերջնական որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին:

Մարտին կորոնավիրուսային համաճարակի պատճառով եվրոպական երկրները փակել էին իրենց սահմանները ԵՄ ոչ անդամ երկրների համար: Հուլիսի 1-ին ԵՄ-ն սկսեց մասամբ բացել իր սահմանները:

Ցուցակը կվերանայվի և, ըստ անհրաժեշտության, կթարմացվի երկու շաբաթը մեկ:

Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը կտրուկ սկսել է վատթարանալ սեպտեմբերի սկզբից, երկրում արագ աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը:

Համաձայն վերջին տվյալների՝ համաճարակի սկզբից մինչև հոկտեմբերի 21-ը երկրում վարակված մարդկանց ընդհանուր թիվը 21 208 է: Համաճարակի սկզբից մինչ օրս բուժվել է 9 003 հիվանդ: Մահացել 172-ը։ Վրաստանում վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին:

Մահացել է Հենրիկ Բակունցը
26 Նոյեմբերի 2020, 15:12 Մահացել է Հենրիկ Բակունցը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica