close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեռք ձեռքի պետության հետ՝ հանուն Արցախի․ ՔՈԱՖ

Հասարակություն

22 Հոկտեմբերի 2020, 16:13
 Ձեռք ձեռքի պետության հետ՝ հանուն Արցախի․ ՔՈԱՖ

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմը, որին ներգրավված են Թուրքիայի կողմից վարձված ահաբեկիչներ, գոյամարտ է դարձել ամբողջ հայ ժողովրդի համար։

Պատերազմի հենց առաջին օրվանից «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) մոբիլիզացրեց իր ուժերը՝ աջակցելու Հայաստանին և Արցախին այս դժվարին իրավիճակում։

«Պիտի մեր գործը բազմապատիկ լավ անենք․ այդպես ենք պայքարելու ամենքս մեր տեղում,- նշում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։- ՔՈԱՖ-ը հրատապության բարձր գիտակցումով է արձագանքում մարդասիրական այս ճգնաժամին»։

ՔՈԱՖ-ն ամեն օր մարդասիրական բացառիկ աջակցություն է ցուցաբերում Արցախից ինքնաբուխ ժամանած անձանց (մինչ օրս տրամադրվել է 40 արկղ սնունդ, ջուր, հագուստ, դեղորայք ու առաջին օգնության պարագաներ, ինչպես նաև հեռախոսի մարտկոցների լիցքավորիչներ, ծածկոցներ ու բարձեր)։

Ապաստարան, սնունդ, հիգիենայի և տնտեսական պարագաներ է տրամադրում Արցախից տարհանված 63 ընտանիքների։ Ընտանիքների թիվը, ցավոք, օր օրի մեծանում է։

Համագործակցելով Հայաստանի ու Արցախի առողջապահության նախարարությունների հետ՝ ՔՈԱՖ-ը բավարարում է պատերազմական իրավիճակից բխող անհրաժեշտ դեղորայքային ու բժշկական սարքավորումների կարիքները։

ՔՈԱՖ-ի գյուղական բնակչության համար ապահով վայրերում նախապատրաստել է ապաստարաններ։ Դրանցից երեքը Տավուշում արդեն իսկ հագեցած են անհրաժեշտ վառելանյութով, քնապարկերով, ծածկոցներով, կրակմարիչներով, հիգիենայի պարագաներով, դեղորայքով, ջրի պաշարներով, պահածոյացված սննդամթերքով ու մոմերով։

ՔՈԱՖ-ի շահառու համայնքների բնակչությանն ու այնտեղ ժամանակավորապես ապաստանած արցախցի ընտանիքներին անմիջական աջակցություն տրամադրելու նպատակով իրավիճակին է հարմարեցրել հիմնադրամի բազմամասնագիտական ծառայությունները (սոցիալական աշխատանք, հոգեբանական և առողջապահական ծառայություններ)։

Հայաստանի գյուղական համայնքների զարգացման ՔՈԱՖ-ի առաքելությունն ապացուցում է, որ Հայաստանը կարիք ունի մարդկանց, ովքեր մնում են ու ներդրում ունենում համայնքի զարգացման գործում։ #ՀԱՂԹՈՒՄԵՆՔ

Սպասվում է մառախուղ
1 Դեկտեմբերի 2020, 17:56 Սպասվում է մառախուղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica