close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսի պատճառով ԴԱՀԿ-ը ժամանակավորապես դադարեցնում է գրասենյակի աշխատանքը

Հասարակություն

22 Հոկտեմբերի 2020, 16:06
 Կորոնավիրուսի պատճառով ԴԱՀԿ-ը ժամանակավորապես դադարեցնում է գրասենյակի աշխատանքը

Կորոնավիրուսի ծավալների աճով պայմանավորված և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 22-ից ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը:

Հորդորում ենք.

խուսափել Ծառայության որևէ ստորաբաժանում այցելելուց,

բոլոր վճարումներն իրականացնել բացառապես Telcell, EasyPay, IDram, MobiDram վճարահաշվարկային տերմինալների, E-payments, ArCa վճարային համակարգերի և բանկային առցանց փոխանցումների միջոցով,

դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը ներկայացնել բացառապես https://e-request.am/ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։

Քաղաքացիների համար կգործեն Սպասարկման գրասենյակի 060-713-435 և Տեղեկատուի 060-713-500 հեռախոսահամարները:

ԲԱՑԱՌԱՊԵՍ արգելանքներին առնչվող հարցերով կարող եք կապ հաստատել #Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի հետ (077, 055, 091) 713 437 հեռախոսահամարներով:

Խիստ անհրաժեշտության դեպքում Ծառայություն այցելելիս  կրել պաշտպանիչ դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica