close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը դեմ կլինի Սիրիայի վերաբերյալ ՔԶԱԿ զեկույցի վրա հիմնված՝ ԱՄՆ բանաձևին

Աշխարհ

22 Հոկտեմբերի 2020, 15:59
 Ռուսաստանը դեմ կլինի Սիրիայի վերաբերյալ ՔԶԱԿ զեկույցի վրա հիմնված՝ ԱՄՆ բանաձևին

ԱՄՆ-ը կփորձի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բանաձև ներկայացնել Սիրիայի դեմ՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ)՝ նախորդ օրը ներկայացրած զեկույցի հիման վրա: Մոսկվան չի կարող համաձայնել այդ փաստաթղթի հետ. հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը:

«Երեկ Անվտանգության խորհուրդ, Գլխավոր ասամբլեա ուղարկվեց Հաագայի զեկույցը՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունից՝ Սիրիայի վերաբերյալ, որը մենք սպասում էինք: Մեր կանխատեսումը բավականին բարդ է, ամենայն հավանականությամբ, մենք անմիջապես կարող ենք տեսնել, որ ամերիկացիները կփորձեն ստեղծել բացարձակապես անընդունելի բանաձև, որը հիմնված է Հաագայի այս զեկույցի վրա՝ ուղղված Սիրիայի դեմ: Պարզ է, թե դա ինչի կհանգեցնի: Մենք դա չենք կարող թույլատրել, համաձայնել դրա հետ»,–  Դաշնային խորհրդում նշել է Վերշինինը:

Հիշեցնենք, որ արևմտյան մի շարք տերություններ մեղադրում են Սիրիայի օրինական իշխանություններին քիմիական զենք կիրառելու մեջ, ինչը, սակայն, հերքվել է Ասադի իշխանության կողմից։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica