close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևը չի բացառել Փաշինյանի հետ հանդիպումը և հայտնել, որ երբեք չի համաձայնի Արցախում հանրաքվեին

Արցախ

22 Հոկտեմբերի 2020, 15:04
 Ալիևը չի բացառել Փաշինյանի հետ հանդիպումը և հայտնել, որ երբեք չի համաձայնի Արցախում հանրաքվեին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը՝ շեշտելով, որ ՀՀ ներկայիս կառավարության հետ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները շատ հեռու են. հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Դա հնարավոր է, քանի որ նախկինում էլ են եղել նման հանդիպումներ: Եթե այդպիսի հանդիպում լինի, դա կախված կլինի օրակարգի բովանդակությունից: Ցավոք, Հայաստանի ներկայիս կառավարության հետ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները շատ հեռու են»,- ասել է Ալիևը ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում։

Նա հայտարարել է, որ ինքը Պուտինից հրավեր չի ստացել՝ այցելելու Մոսկվա և քննարկելու Ղարաբաղում տիրող իրավիճակը:

«Ադրբեջանը երբեք համաձայնություն  չի տա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հանրաքվեի անցկացմանը»,- ասել է Ալիևը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica